o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանյան ԲԿ-ները ի զորու չեն ոչ միայն բուժելու այլ հնարավորինս վերականգնելու Գրիգորյանի առողջությունը. փաստաբան

19.02.2020 15:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Հայաստանյան ԲԿ-ները ի զորու չեն ոչ միայն բուժելու այլ հնարավորինս վերականգնելու Գրիգորյանի առողջությունը. փաստաբան

Այսօր ԱԶԴԱԿ լրագրողական ակումբում ԼԵՎ ԳՐՈՒՊ փաստաբանական ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ խոսեց իր պաշտպանյալ, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի, ինչպես նաեւ քրեական գործի մասին: 

Չալաբյանը՝ իշխանություններին.Իսկ այն ժամանակ մարդկանց առողջությունը եւ անվտանգությունը ձեզ չէր հետաքրքրո՞ւմ

- Ինչպես գիտեք իմ պաշտպանյալի գործը գտնվում է նաեւ ՄԻԵԴ-ի տիրույթում, որը առաջնային որոշումներից բացի որոշում էր կայացրել, որպեսզի առաջնային կարգով պետք է գործը քննվեր: Տեղեկացնեմ, որ երեկ ստացել ենք ՄԻԵԴ-ի որոշումը հաշվի առնելով այն հանգամանքը որ Գրիգորյանի խափանում կալանքը փոխվել է արդեն, առաջնայնությւոնը հանվել է եւ լսելի է սովորական ընթացակարգով: ՄԻԵԴ-ի տիրույթում գտնվում է Գրիգորյանի գործը անօրինական կալանքի եւ խոշտանգման փաստով, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ խափանում կալանավորումը փոփոխվեց այս տարվա հունվար ամսին, ՄԻԵԴ-ը դա ընդունել է ի գիտություն եւ որոշել է, որ առաջնային կարգով չի լսի, այլ կլսի սովորական ընթացակարգով: Սակայն գիտեք, որ Գրիգորյանը շարունակում է ստանալ ստացիոնար կարգով բուժում եւ պետք է նշե, որ տեւական ժամանակ գտնվելով հիվանդանոցային ստացիոնար բուժման գործընթացում, սակայն հիվանդությունները սկսեցին բացասական դինամիկա արձանագրել, որով փաստվում է հետեւյալը, որ հայաստանյան ԲԿ-ները ի զորու չեն ոչ միայն բուժելու այլ հնարավորինս վերականգնելու վերջինիս առողջությունը:

Մանրամասները տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА