o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորն ամորձիները մեխել է աթոռին. հարազատները պատրաստվում են դիմել ՄԻՊ-ին

19.02.2020 15:34 ՔՐԵԱԿԱՆ
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորն ամորձիները մեխել է աթոռին. հարազատները պատրաստվում են դիմել ՄԻՊ-ին

«Արմավիր» ՔԿՀ-ում 39-ամյա կալանավոր Հարություն Բ.-ն ամորձիները մեխել է աթոռին։ Այս մասին «Փաստինֆո»-ի  հետ զրույցում ասաց նրա պաշտպան Էդգար Թովմասյանը։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանն էլ, բաժնում դիմելով բերման ենթարկվածին՝ասել է. «Զզվում եմ, արա քեզանից, այ ժանտախտ»

Պաշտպանի փոխանցմամբ՝ կալանավորն ունի էպիլիեպսիային նմանվող հիվանդություն և համապատասխան դեղորայք է ընդունում։

«Տվյալ դեպքում «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկները հրաժարվել են տրամադրել դեղորայքը, ինչի պատճառով սրվել էր հիվանդությունը։ Կոնկրետ ես, երբ այցելեցի, ցնցումների մեջ էր։ Հիվանդությունը կարող է հասցնել ուշագնացության»,- նշեց Թովմասյանը։

Պաշտպանի խոսքով՝ այցելության ժամանակ, երբ պահանջել է, որ բժիշկը գա և տեղում քննարկեն, լուծեն խնդիրը, բժիշկը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ գործադուլ են անում և չի կարող մտնել ՔԿՀ տվյալ սենյակ։

Թովմասյանն ասաց, որ Հարություն Բ.-ի հարազատները դիմելու են նաև Մարդու իրավունքների պաշտպանին։

Հարցին, թե արդյո՞ք նախկինում եղել են նմանատիպ ինքնավնասումների դեպքեր, պաշտպանն ասաց, որ նման ձևի ինքնավնասում առաջին անգամ է եղել, որովհետև պահանջները նախկինում ևս եղել են, բայց այս անգամ ընդհանրապես հրաժարվել են տրամադրել դեղորայքը։

«Խնդիրն այն է, որ ՊՈԱԿ-ի աշխատակիցները նախկինում տրամադրել են նշված դեղերը և իմ պաշտպանյալը նույնիսկ պահել է օրինակները, տուփերը։ Մոտ 2000-ի քանակությամբ տուփ է մոտը։ Նշված հանգամանքից էլ է նա վրդովված՝ ասելով, որ, եթե այժմ պատճառաբանում են, որ իրեն չի հասնում այդ դեղորայքները և չեն տրամադրում, ինչպե՞ս է եղել, որ նախկինում տրամադրել են, իսկ հիմա հրաժարվում են։ Ենթադրվում է, որ դա ընդամենը ձևական բնույթ է կրում և արհեստականորեն զրկում են նրան դեղորայքը ստանալու իրավունքից»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ Հարություն Բ.-ն մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ սպանության փորձ կատարելու մեջ։ Գործը գտնվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում՝ դատաքննության փուլում։ Պաշտպանի խոսքով՝ Հարություն Բ.-ն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА