o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այո»-ի շտաբը որոշել է իր անելիքները. Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվն է լինելու. «Ժողովուրդ»

20.02.2020 09:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Այո»-ի շտաբը որոշել է իր անելիքները. Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվն է լինելու. «Ժողովուրդ»

Ինչպես հայտնի է՝ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ից, սակայն մինչեւ այսօր քարոզչության ոչ մի կողմ ըստ էության քարոզչություն չի իրականացնում: Մեր տեղեկություններով, «Այո»-ի կողմ հանդիսացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է մի քանի փուլի բաժանել իր գործունեությունը:

Իրավիճակը փաստացիորեն տանում են արագացված ռեժիմով՝ ապազգային գործընթացների. Գ. Գեւորգյան

Ըստ մեր տեղեկությունների, պլանավորված է առաջիկա օրերին պասիվ, ոչ հրապարակային գործունեություն իրականացնել, այսինքն առաջին հերթին շտաբեր ձեւավորել: Քանի որ հանրաքվե անցկացնելու որոշումն հապշտապ է եղել, շատ կազմակերպչական հարցեր մինչեւ այժմ լուծված չեն եւ այս պահին շտաբի անդամները լծված են այդ աշխատանքները կանոնակարգելով:  Երկրորդ փուլում արդեն «Այո»-ի շտաբը պատրաստվում է ասուլիս անցկացնել՝ շտաբի պետ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, եւ ներկայացնել իրենց ծրագիրը:

Եվ արդեն երրորդ փուլով էլ սկսվելու է ակտիվ շրջանը, որը կլինի փետրվարի 25-ին կայանալիք դրամահավաք-երեկոյից հետո: Հրահանգված է բոլորին մասնակցել դրամահավաք երեկոյին, որը դարձյալ կկայանա Դվին հյուրանոցում: Մեր տեղեկություններով, դրամահավաքին մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պլանավորված է, որ նա շատ ակտիվ է լինելու եւ մյուս թիմակիցների հետ քարոզարշավ է անելու: Բոլոր քարոզիչները դռնեդուռ են ընկնելու եւ բացատրեն մարդկանց, որ հեղափոխության շարունակությունն է «այո»-ն: Թերեւս առաջիկա օրերին իշխող թիմի կողմից իրականացվող կազմակերպչական աշխատանքները վերջնականապես կավարտվեն»: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА