o C     28. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չունեցավ

20.02.2020 13:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չունեցավ

Այսօր հրավիրված Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել, քանի որ
քվորում ապահովված չէր:

Տեղեկացնենք, որ նիստի առաջարկվող օրակարգում ներառված էին 2018-19
ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական
ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվության
ներկայացում և 2016-2020 թթ. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի
զարգացման ռազմավարական ծրագրով 2018-19 ուստարում նախատեսված աշխատանքների
կատարողականի հաստատում:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին

Բացի դրանից՝ առաջարկվող օրակարգում ներառված էր նաև «Երևանի պետական
համալսարան» հիմնադրամի՝ 2019 թ. (հունվար-դեկտեմբեր) եկամուտների և
ծախսերի կատարողականի մասին հաղորդում:

Հիշեցնենք, որ ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի
կանոնադրության՝ Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան
մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին։

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն ասաց, որ ուսանող անդամների բացակայությունը
բողոքի նշան է՝ ուղղված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ
օրենքի նախագծով կառավարման խորհրդի կազմում ուսանող անդամների թվի
կրճատմանը:

«Ես ֆիզիկապես այստեղ եմ, բայց չեմ ստորագրել՝ չհաստատելով ներկայությունս:
Մենք ցանկանում ենք կառավարության ուշադրությունը կրկին հրավիրել այն
հանգամանքի վրա, որ ուսանողների մասնակցությունը շատ կարևոր է բուհի
կառավարմանը, և նրանց թվի կտրուկ կրճատումն ուղիղ հարված է հասցնում բուհի
ինքնավարությանը»,- ասաց Դավիթ Ափոյանը և փաստեց, որ առաջիկայում այլ
քայլեր կիրականցնեն՝ ի նշան բողոքի:

Դավիթ Ափոյանը շեշտեց, որ ուսանողների բողոքն ուղղված չէ կոնկրետ անձի դեմ
և ներողություն խնդրեց նիստին ներկա անդամներից:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն իր կարծիքը հայտնեց
բողոքի վերաբերյալ՝ այն համարելով անարդյունավետ, և նիստը համարեց փակված:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА