o C     06. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանրաքվեի համար հատկացվող գումարը, ի վերջո, ներհոսելու է տնտեսություն․ Փաշինյան

20.02.2020 13:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հանրաքվեի համար հատկացվող գումարը, ի վերջո, ներհոսելու է տնտեսություն․ Փաշինյան

Կառավարությունը 3 միլիարդ 447 միլիոն դրամ է հատկացնելու Սահմանադրական հանրաքվեի անցկացմանը։ Գործադիրի նիստում այս որոշման քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանխատեսեց, որ շահարկումներ կլինեն այս գումարի ծախսի վերաբերյալ և ներկայացրեց իրենց մոտեցումը։

Ինչու՞ Փաշինյանը չի հրավիրվել հանձնաժողով` բացատրելու Քառօրյա պատերազմի հրահրման` Ռուսաստանի հասցեին նախկինում իր արած հայտարարությունները. Արմեն Աշոտյան

«Նախ` ես ուզում եմ ասել, որ էդ ծախսվող գումարը, ի վերջո, էլի ներհոսելու է տնտեսություն … և երկրորդը, ժողովրդի ազատ կամարտահայտությունը ապահովելու համար, այո´, պետք է ծախսվեն գումարներ»,- ասաց Փաշինյանը։ Նա շարունակեց, որ գումարներ են ծախսվել նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների և ընդհանրապես բոլոր ընտրությունների վրա։ Իր խոսքը նա եզրափակեց նրանով, որ ժողովրդավարությունը և ընդհանրապես պետական կառավարությունը ծախսեր են ենթադրում։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА