o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԴ-ն Վահե Գրիգորյանի հոր դուքանը չէ.Գագիկ Համբարյան

20.02.2020 14:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՍԴ-ն Վահե Գրիգորյանի հոր դուքանը չէ.Գագիկ Համբարյան

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին, քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ասաց, որ Հայաստանում օրենքները յուրայինների և ոչ յուրայինների համար են, իսկ իշխանությունը մտածում է Հայաստանում մենիշխանություն մտածելու մասին:

Երաժշտական կորոնադադար Արսեն Գրիգորյանից (տեսանյութ)


«Ինձ մինչև հիմա ոչ ոք չի բացատրել, թե ինչով է Հրայր Թովմասյանը խանգարում հեղափոխությանը, և եթե, ըստ Փաշինյանի, Տիգրան Մուկուչյանը 2013-ին կեղծել էր ընտրությունները, ապա ինչու՞ է ներկայիս իշխանությունը նրա հետ համագործակցում, իսկ Թովմասյանը, որը, ըստ նրանց, լեգիտիմացրել էր այդ կեղծված ընտրությունները, հանցագործ է»,-ասաց քաղաքագետը:


«Այն, ինչ տեղի է ունենում ՍԴ-ի շուրջ, զուտ նեղ անձնական և նեղ թայֆայական շահ է, պարոն Փաշինյանը չի կարող ընկալել այն, որ Հայաստանում կան օղակներ, որոնք գործում են անկախ կամ չեն ենթարկվում իրեն»:

Համբարյանն անդրադարձավ նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի աշխատանքի չհաճախելու հանգամանքին, հայտարարելով, որ ՍԴ-ն Վահե Գրիգորյանի հոր դուքանը չէ: Վերջինիս պնդմամբ՝ Գրիգորյանն ամանորը նշել է Լոնդոնում ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին:

Iravunk.com-ը վերջինիս հարց ուղղեց.
Կապան քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի կողմից, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց հնչեց, թե Փաշինյանն ինչպե՞ս է վերաբերվում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի աշխատանքի չգնալու և աստղաբաշխատական թվերի հասնող աշխատավարձին: Փաշինյանը կարծես առաջին անգամ էր լսում այդ ամենի մասին և զարմացավ: Ի՞նչ եք կարծում իմանալուց հետո ի՞նչ քայլեր կձեռնարկվեն: Քաղաքագետի խոսքով՝ ՀՀ վարչապետը չի կարող չիմանալ, որ իր յուրային դատավորը աշխատանքի չի հաճախում:


Մանրամասները՝ տեսանյութում

Հայկ Գևորգյան 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА