o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանի նշանակած կադրը կքննի նրա գործը. դատավորն ինքնաբացարկ կհայտնի՞ «Ժողովուրդ»

21.02.2020 09:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սերժ Սարգսյանի նշանակած կադրը կքննի նրա գործը. դատավորն ինքնաբացարկ կհայտնի՞ «Ժողովուրդ»

Պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործը նախագահող դատավոր Վահե Միսակյանն առաջիկայում կարող է ինքնաբացարկ հայտնել:

Եվ ուշագրավն այն է, որ Վահե Միսակյանն իր դատավորի կարիերան սկսել է 2017 թվականի նոյմբերի 30-ին, իսկ, ահա, դատական համակարգում առաջին քայլերը անելու եւ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր դառնալու հրամանագիրը ստորագրել է հենց Սերժ Սարգսյանը:

Ծանր հարված քաղավիացիային. պատճառներն իրականում ավելի խորն են. «Ժողովուրդ»

Եվ չի բացառվում, որ այս հանգամանքով էլ պայմանավորված լինի դատավոր Միսակյանի ինքնաբացարկը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վահե Միսակյանը նշեց. «Առհասարակ, ինձ ո՛չ վախեցրել են, ո՛չ վախեցնում են, ո՛չ էլ ինչ-որ բանից վախենում եմ… : Ես որեւէ կաշկանդվելու պատճառ ո՛չ ունեմ. ո՛չ էլ որեւէ հանգամանք կա»: Սակայն նկատենք, որ, առհասարակ, թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված է մի իրավիճակ, երբ քննիչները կամ դատավորները խուսափում են քննել այնպիսի գործեր, որոնք կապված են նախկին պաշտոնյաների հետ:

Նման պրակտիկա եղավ նաեւ ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրալ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, երբ նրա գործը քննող դատավորները մեկը մյուսի հետեւից ինքնաբացարկ էին հայտնում: Հիշեցնենք նաեւ, որ Սերժ Սարգսյանի կուսակիցները պատրաստվում են փետրվարի 25-ին դատարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА