o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էքսկուրսավարների համաշխարհային օրը

21.02.2020 11:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսավարների համաշխարհային օրը

Փետրվարի 21-ին աշխարհի բազմաթիվ քաղաքներ, հատկապես նրանք, որոնք տուրիզմի կենտրոն են, նշում են Էքսկուրսավարների համաշխարհային օրը (International Tourist Guide Day), հաղորդում է Calend-ը:

Օրը նշելու գաղափարը պատկանում է էքսկուրսավարների ասոցիացիայի համաշխարհային ֆեդերացիային՝ World Federation of Tourist Guide Associations (WFTGA): WFTGA-ն հիմնվել է 1985 թվականին, այժմ դրա անդամ է ավելի քան 2 մլն մարդ աշխարհի ավելի քան 70 երկրից: Իսկ տոնը սկսել է նշվել 1990 թվականից:  

Նավթի համաշխարհային գներն աճում են

Հնարավոր չէ հստակ ասել, թե երբ է ի հայտ եկել այդ մասնագիտությունը, սակայն ակնհայտ է, որ այն կապված է միջպետական հարաբերությունների զարգացման հետ: Դեռեւս անցյալ դարի կեսերին ցանկացած կրթված մարդ, որը ծանոթ է այս կամ այն քաղաքի պատմությանը, կարող էր իրեն էքսկուրսավար զգալ: Այդ դերում հաճախ հանդես էին գալիս լեզվաբանները, պատմության ուսուցիչները, ինչպես նաեւ ուսանողները: 1970-ականներին, սակայն, մասնագիտացած էքսկուրսավարների հանդեպ պահանջներն աճեցին, եւ սկսեցին էքսկուրսավար անվանել միայն հատուկ կրթություն ստացած կամ մասնագիտացում ունեցող անձանց: Ներկայում էքսկուրսավարներ են պատրաստում տուրիզմի ֆակուլտետ ունեցող բուհերում: Էքսկուրսավարի դերում հանդես են գալիս կրթված մարդիկ, որոնք հաճախ նաեւ գիտական աստիճան են ունենում: Եվս երկու կարեւոր պայմաններ են հոգեբանության հիմունքների իմացությունն ու ճիշտ խոսքը: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА