o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինը, Մերկելն ու Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը

21.02.2020 11:57 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինը, Մերկելն ու Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եռակողմ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում և Լիբիայում իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Մոսկվայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 536 նոր դեպք է գրանցվել

Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներն ու Գերմանիայի կանցլերը հատուկ ուշադրություն են դարձրել Իդլիբում ստեղծված իրավիճակին: Մասնավորապես, Պուտինն ընդգծել է ահաբեկչական վտանգը վերացնելու անհրաժեշտությունը` հետևելով Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքներին:

Իրենց հերթին, Մակրոնն ու Մերկելը պատրաստակամություն են հայտնել նպաստելու Իդլիբում լարվածության նվազեցմանը: Կողմերն ընդգծել են նաև խաղաղ բնակչության համար հումանիտար հետևանքների անթույլատրելիությունը:

Բացի այդ, Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը պատրաստակամություն են հայտնել հանդիպելու Պուտինի և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` քննարկելու Իդլիբում իրավիճակի սրացումը:

Հեռախոսազրույցի ընթացքում առաջնորդներն իրենց աջակցությունն են հայտնել նաև Լիբիայում հրադադարի պահպանմանն ու երկխոսության շարունակությանը` ելնելով Բեռլինյան համաժողովի որոշումներից:

Ռուսաստանի նախագահը ցավակցություններ է հայտնել Մերկելին փետրվարի 20-ին Հանաու քաղաքում տեղի ունեցած հրաձգության համար, որի ժամանակ զոհվել է 9 մարդ:

Անցյալ տարվա հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրը հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:

Փետրվարի 4-ին Թուրքիան հայտարարել էր, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունն Իդլիբում:

2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո երկիրը գործնականում դադարել է գործել որպես միասնական պետություն: Ներկա պահին երկրում երկիշխանություն է տիրում: Արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում և մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում Հաֆթարի բանակի հետ:

  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА