o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԻՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՎԵՐԵԼԱԿԸ ՉԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ, ԷԼ ՈՒՐ ՄՆԱՑ` ԵՐԿԻՐԸ

21.02.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼԻՆ ՆՈՒՅՆԻՍԿ  ՎԵՐԵԼԱԿԸ ՉԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ, ԷԼ ՈՒՐ ՄՆԱՑ` ԵՐԿԻՐԸ

Նախօրեին, երբ Նիկոլը գիրք նվիրելու օրվա կապակցությամբ շրջում էր բնակարաններով, տեղի ունեցավ բավականին տարօրինակ բան: Ազատ եւ հպարտ, ինչպես նաեւ սովորական քաղաքացիները, ովքեր ուղիղ եթերով հետեւում էին «ֆյուրերիկի» այդ շրջագայությանը, տեսան, թե ինչպես վերելակում հանգան լույսերը: Ճիշտ է, դա կարճատեւ էր, բայց փաստ է, որ Նիկոլը մնաց վերելակում: Երեւի թե, Դուշանբեի տխրահռչակ վերելակի յուրահատուկ ազդեցությունն էր, ինչը, անշուշտ, խորհրդանշական է:

ՍՏՐԿԱԿԱՆ ԹԱԿԱՐԴՆԵՐ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

ԱՄԵՆ ԻՆՉ ԶՈՀԱԲԵՐՎՈՒՄ Է ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ

Լրատվադաշտում տեղեկատվություն հայտնվեց, որ Նիկոլը իրականում շրջում էր ոչ թե պատահական բնակարաններով, այլ նախօրոք կազմված ցուցակով այցելում էր վստահելի համակիրների տներ: Եթե այդպես է, ապա հետաքրքիր է` ինչպես եղավ, որ նախօրոք կարգի չէին բերվել այդ շենքերի վերելակները: Կա՛մ քաղաքապետ Հայկոն էր թերացել, կա՛մ էլ, անկախ նախօրոք թափած ջանքերի, դա ճակատագրի նշան էր, որ բոլոր դեպքերում Նիկոլը պետք է ստանար: Իսկ ենթագիտակցական մակարդակով պարզից էլ պարզ է, որ «վերելակային դիվանագիտությունը» կարող է միայն վատ վերջանալ եւ վատ վերջանալ նաեւ ներքին քաղաքական հարթությունում: Սակայն անկախ այդ ամեն ինչից, պարզ է մի բան` այդ ինչքա՞ն պարապ պետք է լինի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որպեսզի կարողանա անձամբ շրջել քաղաքացիների բնակարանները, թեկուզեւ այդ քաղաքացիները կանխավ ցուցակի մեջ մտցված լինեն: Նման է, որ կառավարության բոլոր գործերը թողած, նա անձամբ  լծվելու է «այո» քարոզելուն, ճիշտ այնպես, ինչպես 2018-ի աշնանը լծվել էր կլոուն Հայկոյի քարոզարշավին: Իսկ քանի որ 2018-ին նա ամեն ինչ առաջ էր տանում էյֆորիայի գագաթնակետին, սակայն ընդհանուր քաղաքացիների ընդամենը 1/3-ի քվեներն էր ստացել ինչպես մայրաքաղաքային, այնպես էլ ԱԺ ընտրարշավներին, ապա այժմ անչափ դժվար կլինի ընդհանուր քաղաքացիների քվեների 1/4-ը հավաքել հանրաքվեի համար: Չէ՞ որ այս ամբողջ ժամանակաշրջանում ե՛ւ Նիկոլը, ե՛ւ ամբողջ քայլասերված թիմը վարկանիշի հսկայական կորուստ են ունեցել, ու անչափ դժվար կլինի 650 հազար քվե հավաքելը: Դժվար է մոտիվացնել քաղաքացիներին, թե ինչու պետք է գան քվեարկեն ՍԴ կազմը փոխելու օգտին, երբ քաղաքացիների ջախջախիչ մեծամասնությունը գաղափար իսկ չունեն, թե ինչ է Սահմանադրական դատարանը եւ ինչպիսի գործառույթներ է կատարում: Ի վերջո, կոնկրետ պետական մարմին ընտրելու պարագայում հանրային հետաքրքրությունը ավելի մեծ է, քան ինչ-որ աբստրակտ ՍԴ-ի նկատմամբ ինչ-որ գործողություններ կատարելը: Այդ պայմաններում արդյունքի հասնելու համար մնում են միայն այնպիսի միջոցները, ինչպիսիք են վարչական ռեսուրսի ամենալայն կիրառումը եւ ընտրակեղծիքը: Վարչական ռեսուրսը արդեն իսկ կիրառվում է ամենակոպիտ ձեւով` համայնքապետերի առաջ դրվում է այլընտրանք` կա՛մ ապահովել «այո»-ների պլանը, կա՛մ գնալ բանտ: Բայց արդյո՞ք քաղաքապետերն ու գյուղապետերը կկարողանան դա ապահովել, չէ՞ որ քաղաքացին, ում զոռով են ուղարկում քվեարկության, շատ ռեալ դրդապատճառ ունի քվեարկելու «ոչ», կամ փչացնելու քվեաթերթիկը: Իսկ ընդհանուր ծախսը կառավարության նիստին արդեն հայտնի դարձավ` 3,5 մլրդ դրամ: Եվ «ֆյուրերիկն» էլ դարակազմիկ հայտարարություն արեց, թե այդ փողը կորած չէ տնտեսության համար, այն բերելու է տնտեսական արդյունք եւ անպայման վերադառնալու է բյուջե: Այդ հեքիաթը լսելով` երեւի թե, Գյուլնազ տատը գերեզմանում շուռ եկավ: Իսկ Թումանյանի «Սուտլիկ որսկանը» դրա համեմատ պարզապես միամիտ արարած է:

ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՓՈՒԼ Է ԳԱԼԻՍ ՔԱՆԴՈՂԻ ԳԼԽԻՆ

 

ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՅՐԱՀԵՂԱՑՆԵԼՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

Արցախի վերածննդի տոնի մասին փետրվարի 20-ին իշխանությունը գործնականում չհիշեց: Փոխարենը շատ լավ հիշեց բանտում գտնվող Ռոբերտ Քոչարյանը` նամակ հղելով Բակո Սահակյանին, եւ հիշեցին ռազմական գործիչներն ու ընդդիմադիրները: Այժմ 32 տարի անց 1988-ի միասնությունից, ոգեւորությունից ու դրական էներգետիկայից բան չի մնացել: Փոխարենը ամեն ինչ ներծծված է հիասթափությամբ եւ փոխադարձ ատելությամբ: Այդ արատավոր երեւույթին մեծ իներցիայի զորությամբ բավականին երկար դիմակայեց բանակը, սակայն այդտեղ էլ իներցիայի ռեսուրսը սպառված է, եւ այն, ինչ տիրում է փողոցներում եւ համացանցում, հասել է եւ զորամասեր, ու արդյունքում ունենք այն, ինչը բոլորիս մտահոգել է` ոչ մարտական կորուստների կտրուկ աճ: Նաեւ ինչ-որ չարագուշակ բաներ կան որոշակի ամսաթվերում: Այնպես ստացվեց, որ Արցախի ընտրությունները նշանակվել են մարտի 31-ին, իսկ քայլասերված վարչախումբը ամեն ինչ արեց, որպեսզի հանրաքվեն նշանակվի ապրիլի 5-ին: Իսկ ինչպես հայտնի է, ապրիլյան պատերազմը սկսվել էր ապրիլի 1-ին, այսինքն` գրեթե մարտի 31-ին, եւ ավարտվել ապրիլի 5-ին: Այսինքն` Արցախի ընտրությունների քվեների ամփոփման ավարտը ճշգրտորեն համընկնում է ապրիլյան պատերազմի մեկնարկի քառամյակին, իսկ հանրաքվեի մեկնարկը համընկնում է այդ նույն պատերազմի ավարտի քառամյակին: Ինչ-որ չարագուշակ էներգետիկա է առկա այդ ժամանակահատվածում, կամ միգուցե քայլասերվածների անդրազգային տերերը հենց հատուկ այդպես են ծրագրել: Չէ՞ որ նրանք շատ լավ գիտեն, որ հենց խորհրդանիշներն են կառավարում աշխարհը...

ԱՆՃԱՐԱԿ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅՈՎ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ

Իսկ ինքը` Նիկոլը, անցավ ամենակատաղի ատելությանը: Տխրահռչակ Պետրոս Ղազարյանի հեռուստահաղորդման եթերում նա արտանետեց ատելության եւ հիսթերիայի, անիմաստ բառակույտերի այնպիսի համազարկեր, որ, ինչպես դիպուկ նկատեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ավելի լավ էր Մյունխենի պես անգլերեն խոսեր: Եվ, իհարկե, ամեն ինչի իմաստը գլխիվայր շուռ տվեց: Ըստ «ֆյուրերիկի»` ոչ թե իշխանությունն է տարածում ատելության խոսքը եւ ատելության մթնոլորտը, այլ այն մարդիկ եւ ուժերը, որոնք պայքարում են իշխանության դեմ: Դասական տարբերակն է, թե ինչպես է սելի փոխարեն սելվորը ճռռում` չէ՞ որ Հովհաննես Մովսիսյանի գլխավորած «ֆեյքերի ֆաբրիկան» հսկայական պարգեւավճարներ է ստացել` քաղաքացու փողերով նույն քաղաքացուն լռեցնելու եւ հայհոյելու համար: Հիշենք նաեւ իշխող խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի պնդումը, որ հայհոյանքն ու վիրավորանքը ատելության խոսք չեն...

«ԵՐԿԻՐ-ՊԱՐԵՏԱՏՈՒՆ»... ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ

Սակայն ինչո՞ւ նույն Նիկոլին պահանջվեց ատելության խոսքը լրիվ ծայրահեղականացնել: Բանն այն է, որ ամբողջ ընդդիմությունը, խուսափելով «ոչ»-ի ճամբարը գլխավորելուց, դրանով իսկ քայլասերվածներին զրկեց իրական թիրախից: Նիկոլը պնդում է, որ Հրայր Թովմասյանին պահելով` ատելի «ռոբասերժական ռեժիմը» տեղ է ապահովում իշխանությանը վերադառնալու համար, սակայն այդ «ռեժիմը» ներկայացնող ուժերը քարոզարշավի չեն մասնակցում, բոյկոտում են հակասաահմանադրական հանրաքվեն: Դա ոչ այլ ինչ է, քան յուրահատուկ «քաղաքական այքիդո», երբ ինքդ ուժ չես գործադրում, սակայն քո դեմ ուժ գործադրողի ուժը հենց իրեն է վնասում: Եվ հենց դա գիտակցելով` Նիկոլը խրվեց հիսթերիայի մեջ: Եվ հենց դա գիտակցելով` Նիկոլի սեւ խավիարի մասին բարձրաձայնած Նարեկ Սամսոնյանին սուտ մատնության մեղադրանք է առաջադրվել, ինչը իրավական առումով մառազմ է, քանզի սուտ մատնություն կատարելու համար գոնե սուտ ցուցմունք է պետք: Նաեւ հենց դա գիտակցելով` քրգործ հարուցվեց «Հրապարակ» թերթի դեմ, ուր «այո»-ի շտաբի պետ, նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության մասին տեղեկության հրապարակումը որակվել է անձնական գաղտնիք համարվող տեղեկությունը հրապարակել: Դե նույն հաջողությամբ կարելի է քրեական հետապնդման ենթարկել դատական գործերը հրապարակող «Դատալեքս» կայքը...

ԻՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԼՈՒԾՈՒՄ ՆԻԿՈԼԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՄԲ

Հա, ի դեպ, նաեւ մեկ այլ ատելության շոու է նախապատրաստվում: Սերժ Սարգսյանի քրգործով առաջին դատական նիստը փետրվարի 25-ին է, նույն օրը կա դատական նիստ Ռոբերտ Քոչարյանի գործով: Շատ նման է, որ քայլասերված իշխանությունները չեն էլ հիշելու, որ փետրվարի 25-ը Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է: Կամ հենց միտումնավոր էլ դատական խրախճանքի համար այդ օրն են ընտրել, որպեսզի բորենու հրճվանքով պատմական հերոսի ծննդյան օրը դատեն Արցախի հերոս երկու նախագահների: Ու նման է, որ ամեն ինչ գնում է հայի եւ չհայի, Հայկի եւ Բելի վճռական բախման, ինչպես դա տեղի էր ունեցել գրեթե 45 դար առաջ:

«ԱՅՈ»-Ն ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է ԱՌՈՂՋ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА