o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՊԵՍ ՓԼՈՒԶԵԼ ԵՐԿԻՐԸ ՆԵՐՍԻՑ

21.02.2020 21:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՊԵՍ ՓԼՈՒԶԵԼ ԵՐԿԻՐԸ ՆԵՐՍԻՑ

«Առատաձե՛ռն եղեք տեղեկատվություն ու մեղսակիցներ գնելու նպատակով խոստումներ եւ ընծաներ տրամադրելիս: Ընդհանրապես մի խնայեք ո՛չ գումար, ո՛չ խոստումներ. դրանք հրաշալի արդյունք են տալիս»: Սրանք մ.թ.ա. VI դարի չինացի փիլիսոփա եւ ռազմական գործիչ Սուն Ցզիի խոսքերն են` արտահայտված իր «Պատերազմի արվեստը» աշխատությունում:

Սուն Ցզին մատնանշում է, որ պատերազմը թանկ զբաղմունք է, հետեւաբար` պետք է ամեն բան ձեռնարկել` այն արագ եւ արդյունավետ դարձնելու համար: Ելնելով այս մտայնությունից` պատերազմ վարելու նրա հայեցակարգում առաջնային տեղ է գրավում հակառակորդի գիտակցության եւ վարքագծի կառավարումը` որպես հաղթանակի ամենաարդյունավետ տարբերակ: «Հակառակորդ երկրում լրտեսների գործունեության ցանկացած ֆինանսավորում ավելի էժան է, քան մի ամբողջ բանակի ապահովումը»,- ասում է Սուն Ցզին: Չին մտածողի մտքերն այսօր ավելի քան արդիական են, քանզի նրա կողմից ներկայացված են հակառակորդի հասարակության մեջ տեղեկատվական, քարոզչական եւ բարոյական դիվերսիաներ իրականացնելու տեխնոլոգիաներ: Ժամանակակից աշխարհում միայն հզոր բանակն ու զինտեխնիկան չեն երաշխավորում պետության լիակատար անվտանգությունը եւ պատերազմում հաջողությունը: Ներկայիս պայմաններում գերտերությունների հիմնական թիրախն է մարդկանց ենթագիտակցությունը, որի կառավարումը դարձել է շատ հասանելի: Դրա մասին են վկայում վերջին տարիներին արաբական աշխարհում եւ հետխորհրդային երկրներում գրանցված «գունավոր հեղաշրջումները»: Արեւմտյան, հատկապես` ամերիկյան, մի շարք հետազոտական կենտրոնների երկարատեւ ուսումնասիրությունների արդյունքում մշակվել են զանազան մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ` կապված «գունավոր հեղափոխությունների» կազմակերպման հետ, որոնց կիրառման մեջ, այսպես կոչված, 5-րդ շարասյունն ունի առաջնային դերակատարություն: Հիշեցնենք, որ «5-րդ շարասյուն» եզրույթը մեջտեղ եկավ Իսպանիայում` ազգայնականների եւ հանրապետականների միջեւ ընթացող քաղաքացիական պատերազմի ժամանակ: 1936թ. հոկտեմբերին Մադրիդի վրա հարձակում պատրաստելիս ազգայնականների գեներալ Էմիլիո Մոլան իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ բացի իր ունեցած չորս բանակային շարասյուներից` կա նաեւ հինգերորդը` կազմված մայրաքաղաքում գտնվող ներքին գործակալներից: 5-րդ շարասյունը, որպես կանոն, ստեղծվում է դրսի ուժերի ֆինանսավորմամբ եւ համապատասխան տեխնոլոգիաների կիրառմամբ` հիմնվելով տվյալ երկրում առկա օբյեկտիվ խնդիրների վրա: Ժողովրդի մեջ իրականում տիրող դժգոհ տրամադրությունները կենցաղային հարթությունից դուրս են բերվում փողոց` քաղաքական անհնազանդության դրսեւորումներով: Հարկ է նշել, որ սկզբունքորեն կարեւոր չէ, թե հասարակական դժգոհությունն ինչ բնույթ է կրում` ազգային, սոցիալական, տնտեսական կամ այլ: Կարեւոր է այն, որ, կախված պահից եւ հանգամանքներից, ընտրվեն առավել արդյունավետ ուղղությունները` «գունավոր հեղափոխության» մեկնարկի համար: Սակայն պետք է նշել, որ «գունավոր հեղափոխության» իրականացման համար միայն 5-րդ շարասյան ներուժը բավարար չէ: Կա ավելի կարեւոր օղակ` այսպես կոչված, «6-րդ շարասյունը» (սույն եզրույթը շրջանառության մեջ է դրվել համեմատաբար վերջերս` մի շարք վերլուծաբանների կողմից): 5-րդ եւ 6-րդ շարասյուները երկվորյակներ են, քանզի ունեն ընդհանրական ծագում, սակայն տարբերվում են տեղորոշմամբ եւ գործառութային առանձնահատկություններով: Եթե 5-րդ շարասյունն իրենից ներկայացնում է, այսպես կոչված, «ընդդիմադիրների», ովքեր հանդիսանում են տարատեսակ ակտիվիստներ, բողոքի ակցիաների առաջնորդներ, հրապարակային սադրիչ գործողությունների նախաձեռնողներ, ապա 6-րդ շարասյունը տրոյական ձիու նման` գտնվում է տվյալ իշխանության ներսում: 6-րդ շարասյունը` 5-րդի հետ ունենալով գաղափարական եւ ծագումնաբանական ընդհանրություն, անմիջական կապի մեջ է գտնվում ֆինանսավորող եւ վերահսկող արտաքին ուժերի հետ: Գտնվելով գործող իշխանության ներսում` այն գաղտնի զբաղված է գերտերությունների եւ վերպետական միջազգային կառույցների օգտին տարվող լոբբինգով, պետականակենտրոն որոշումների վիժեցմամբ, տվյալ համակարգի գործառութային խափանմամբ: Այսպիսով, 6-րդ շարասյունն ընդգրկված լինելով բուն իշխանության կազմում, օգտվելով դրա արտոնություններից եւ կիրառելով իրեն վստահված լծակները` հնարավորինս օժանդակում է 5-րդ շարասյանը: Երեւույթը կարելի է նկարագրել` որպես ներքին դիվերսիա, որը խարխլում է պետության հիմքերը: Պատահական չէ, որ քաղաքացիների դժգոհությունը եւ բողոքը առ գործող իշխանություն, հաճախ շարժում են հենց պետական համակարգի տարբեր տրամաչափի կասկածելի ծագման չինովնիկները: 6-րդ շարասյան գործունեության առանձնահատկությունների վրա լավագույնս լույս են սփռում գնդապետ Դանի հայտնի նոթերը: Վերջինս ամերիկացի զինվորական է, հետախույզ, կարեւոր աշխատանքներ է կատարել Պարսից ծոցում, Մերձավոր Արեւելքում, վարել է համապատասխան բարձր պաշտոններ: Հանդիսանալով Սուն Ցզիի «գաղափարական ժառանգորդը», նա իր նոթերում գրում է. «Երբ ընտրում եք թշնամի երկիրը «ներսից փլուզելու» մարտավարությունը, առանցքային հարցը պետք է լինի, թե ինչպե՞ս ձեւավորել եւ վերահսկել այդ երկրի բնակիչների մտածողությունը: Ձեւավորելով ու կերտելով նրանց ընդհանրական միտքը` կկարողանաք նրանց հանգիստ ճանապարհել դժոխքԵթե ուզում ես ձեւավորել քեզ ցանկալի ճշմարտությունը, պետք է վերահսկես լրատվամիջոցները»:

Այսպես. Հայաստանում 2018-ի «գունավոր հեղաշրջմանը» նախորդած ժամանակում համացանցից օգտվողների աճին զուգահեռ` արագ տեմպերով ավելացան օտար աղբյուրներից ֆինանսավորվող լրատվական կայքերը, հեռուստա- ռադիոընկերությունները, որոնք աչքի էին ընկնում դեպքերի կողմնակալ լուսաբանմամբ եւ ընդգծված ուղղվածության քարոզչությամբ: Դրանց հիմնական գործառույթներն էին` 5-րդ շարասյան կարկառուն դեմքերի գովազդումը եւ հասարակության մեջ համապատասխան տրամադրությունների ձեւավորումն ու ուղղորդումը: Դանի նոթերից եւս մեկ մեջբերում. «Ապազգայնացնելով հասարակությանը` «ջրիկացրեք» նրա մշակույթն ու լեզուն: Անցյալի նրանց ազգային հերոսները պիտի վարկաբեկվեն ու դառնան անկարեւոր, նրանց վարքը պիտի քննադատվի, որպեսզի հասարակության, հատկապես` երիտասարդության համար նրանք չդառնան հերոսության տիպարներ: Մշակույթ ստեղծողներն ու ազգային սրբությունները պիտի վարկաբեկվեն: Հարված հասցրեք լեզվին` խեղելով այն»: Դժվար չէ գլխի ընկնել, թե որն է ներկա իշխանության ոգեշնչման աղբյուրը` ազգային ու մշակութային արժեքների դեմ նրա անդուլ պայքարում: «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաների օտարումը բուհերում, «Հայ եկեղեցու պատմության» մերժումը հանրակրթությունում, Արցախյան պատերազմի հերոսների շարունակական վարկաբեկումը, պետական այրերի փողոցային բառապաշարը եւ նմանատիպ շատ բաներ միայն մեկ նպատակ կարող են ունենալ` ներսից փլուզել Հայաստանը: Շարունակենք ցիտել Դանին. «Ձեւավորեք քաղաքական գաղափարախոսություն` ներթափանցելով կառավարություն: Ձեր գաղափարների համակիրներին պաշտոններ տվեք եւ բարձրացրեք նրանց բոլոր մակարդակներում` որքան բարձր, այնքան լավ, որպեսզի նրանք իշխեն եւ ուղղորդեն երկիրը բոլոր ուղղություններով` հասարակությանը խոստանալով լուծումներ եւ բարեկեցիկ, լավ կյանք»:

Այսօր հետադարձ հայացք նետելով, կարելի է վստահաբար պնդել, որ նախկին իշխանության ձախողումն էապես պայմանավորված էր հենց իր ներսում քաղցկեղի պես գոյացած 6-րդ շարասյան գործունեությամբ, որը, 5-րդ շարասյան հետ համատեղ, այսօր արդեն իսկ ստացել է իշխանություն: 2018-ին նախորդող տարիներին, տարաբնույթ արտաքին ուժերի հովանավորությամբ, 6-րդ շարասյան ներկայացուցիչները հայտնվեցին իշխանության տարբեր մանր ու միջին, երբեմն` նաեւ բարձր պաշտոններում` խափանելով հասարակության հետ բնականոն երկխոսությունը, աննպատակահարմար որոշումներ ներշնչելով եւ անարդյունավետ օրինագծեր հեղինակելով: Անշուշտ, եղել են եւ կան գործիչներ, որոնք հասկացել ու հասկանում են այս ամենը: Այդ դեպքումԲայց ավելի լավ է պատասխանենք ԿՀՎ տնօրեն հռչակավոր Ալեն Դալեսի խոսքերով. «Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ` նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու»:

ՎԱՀԵ ՀԱՅԿՈՒՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА