o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՅՑ ԻՆՉՊԵ°Ս ԿԱՐՈՂ Է ՉՈՐՍ ԶԻՆՎՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԱՀԱՆԱԼ ԲԱՆԱԿՈՒՄ

21.02.2020 22:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԲԱՅՑ ԻՆՉՊԵ°Ս ԿԱՐՈՂ Է ՉՈՐՍ ԶԻՆՎՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԱՀԱՆԱԼ ԲԱՆԱԿՈՒՄ

Արդեն ավանդական դարձած՝ կառավարության դիմաց բողոքի ակցիաները երեկ հիմնականում բանակային սպանությունների թեմայով էր: Թեեւ ձեւականորեն կարելի էր առանձնացնել երկու խմբերի, սակայն նրանց պահանջը, ըստ էության, նույնն էր. բանակում զինվորների սպանությունները շատ դեպքերում մնացել եւ մնում են չբացահայտված:

«Մոր տված պատգամը պահեց նրան, ու հայրս մեծ հաղթանակը դիմավորեց Բեռլինում»

Անցած տարիներին սպանված զինծառայողների մայրերի, կամ, ինչպես վերջերս է ասվում՝ սեւազգեստ մայրերի հետ հանդիպման եկած Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից նրանք պահանջում էին՝ միջնորդել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունի եւ լսի իրենց. «Մենք պարոն Փաշինյանին չենք հետաքրքրում: Մենք ուզում ենք հանդիպել պարոն Փաշինյանի հետ: Այսքան զինվորների սպանությունը վերջապես պետք է կագնենցնե՞ն, թե՝ չէ»: Եվ ներկայացված տրամաբանությունը միանգամայն ընկալելի էր. «Եթե մեր երեխաներին սպանողներին պատժեին, այս 13 զոհը չէր լինի: Թող չասեն դժբախտ պատահար է, ինքնասպանություն է, հիվանդություն է, հիվանդ էր, թող չտանեին բանակ: Զինվորը զինվորին չի սպանում, սպանել են սպաները»:

Այսօր Օդերեւութաբանական համաշխարհային օրն է

Վերջին միտքը, հասկանալի  է, վերաբերում էր օրերս Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի՝ արդարացման նմանող հետեւյալ հայտարարությանը. «13 զոհից 8-ի պատճառը մենք հստակ գիտենք եւ այդ ուղղությամբ զբաղվում ենք, որից 4-ը՝ հիվանդության հետ կապված, 4-ը՝ դժբախտ պատահարի հետ կապված: Մնացած ուղղությամբ, որոնք վերաբերում են ինքնասպանության հասցնելուն կամ այլ պատճառներով զոհերի հետ կապված բոլորի վերաբերյալ հարուցված քրեական գործեր են, քրեական գործերի շրջանակներում, ինձ թվում է, պատասխանները բոլորը կլինեն»: Եվ այդպես էլ հասկանալի չդարձավ, թե ինչո՞վ է տարբերվում բանակում հիվանդության կամ՝ դժբախտ պատահարի հետ կապված մահը սպանությունից կամ, ներկայիս լեքսիկոնով ասած, ինքնասպանության հասցնելուց: Այսինքն, այդ ինչպե՞ս կարող է բանակում հիվանդության պատճառով մահ լինել, ավելին՝ չորս մահ՝ նման կարճ ժամանակահատվածում: Եթե զինվորը մահացու հիվանդ էր, ինչո՞ւ էր նա դարձել զինվոր՝ զորակոչվել: Լավ, առաջ գնանք ամենաֆանտաստիկ տարբերակով՝ զորակոչվելիս առողջ էր, հետո է մահացու հիվանդություն ձեռք բերել: Այդ դեպքում` ինչպե՞ս, այդ ի՞նչ վիճակ է բանակում, որ զինվորները մահացու հիվանդություն են ձեռք բերում: Վերջապես, ինչո՞ւ էր մահացու վիճակի հասած զինվորը դեռ բանակում: Այդ ի՞նչ հանկարծահաս եւ արագ զարգացող հիվանդություն է, որ մեկ ամսում չորս զինվորի կյանք է խլում: Հասկանալի է, ամենահավանական բացատրությունն այն է, որ հիվանդ երեխային տարել են բանակ, չնայած այն բազում հայտարարություններին, թե դա բացառվում է: Բայց եթե պարզվի, որ` ոչ, հիվանդությունը ձեռք են բերել բանակում, ապա դա էլ ավելի լուրջ մտահոգություններ է առաջ քաշում: Կարճ ասած, սա վերին հրամկազմի համար վատ արդարացում է: Եվ նույնը դժբախտ պատահարի արդյունքում մահվան չորս դեպքերի հետ կապված: Իսկ ինչո՞ւ պետք է լինեին այդ դժբախտ պատահարները, եւ էլի՝ նման կարճ ժամանակահատվածում, ո՞ւմ անփութության պատճառով, ինչո՞ւ չեն գործել անվտանգության համապատասխան նորմերը, թե՞ նման նորմեր պարզապես գոյություն չունեն: Ինչ վերաբերում է ինքնասպանության անվան տակ ներկայցվող մնացած դեպքերին, ապա ոչ լրիվ երկու ամսում 5 նման փաստն էլ բավական է հասկանալու համար, որ բանակում վիճակն այն չէ: առավել եւս, որ, ըստ Դավթյանի, անցած կես տարում ինքնասպանության եւս 8 դեպք է կանխվել է: Բայց չէ՞ որ անգամ կանխված դեպքը պետք է լրջագույն ահազանգ դառնան. մի բան այն չէ, որ այդ քանակով ինքնասպանության փորձեր են լինում: Ու երբ կես տարվա այդ կանխված դեպքերին հաջորդում են նորերը, ապա դա նշանակում է, որ բուն շարժառիթները կա՛մ չեն պարզվել եւ հետեւություն արվել, կա՛մ պարզապես բանի տեղ դնող չկա: Եվ հարց է՝ կլինե՞ր, եթե երկու-երեք սպանության դեպքերի հետ կապված զինվորի հարազատներն այդքան համառ չլինեին եւ փորձեին մինչեւ դին հասցնել ԱԺ-ի ու ՊՆ-ի մոտ: Եվ այստեղ է, որ կարելի է ավելի հեռուն գնալ, հասնել սեւազգեստ մայրերի մտքին. «Եթե մեր երեխաներին սպանողներին պատժեին, այս 13 զոհը չէր լինի»: Այո, եթե պատկան կառույցները գործեին պահանջվածի պես, ժամանակին բացահայտեին բոլոր կասկածելի դեպքերը, հիմա էլ՝ երեւան բերեին ամեն մի ինքնասպանության փորձի պատճառները, մեղավորներին, հաստատ այս վիճակը չէինք ունենա: Բայց այսքանից հետո պատկերը սա է: Այսպես, սեւազգեստ մայրերը նաեւ բողոքում են. «Մենք պետք է լուրջ ձեւով իր հետ խոսենք, սենց շարունակվել չի կարող, ինչքա՞ն մենք պետք է անտարբերության մատնված լինենք: Թող շաբաթ լինի, թող կիրակի լինի, թող գիշեր լինի, թող մեզ ընդունի: Եթե կարողանում է գիրք բաժանել, թող մեզ ընդունի, զինվորը գրքից կարեւոր է: Միջնորդեք, որ մեզ ընդունի, եւ թող ներկա լինեն գլխավոր դատախազը, ՔԿ նախագահը, պաշտպանության նախարարը, որը հիմա արհամարհած ունի բոլոր ծնողներին...»: Կարճ ասած, մարդկանց դժգոհությունն այդպես էլ տեղ չի հասնում. համենայնդեպս, չկա գոնե մի օրինակ, որ ներկայացվի, թե տարիներ առաջ տեղի ունեցած այս սպանությունը, տեսեք, բացահայտեցինք, որ գոնե մեկ սեւազգեստ մայր իրեն խաղաղված զգա: Այսինքն, կա մեծ աղմուկ, մի փոքր տեղներից շարժվում են, միգուցե մեկ-երկու պաշտոնյայի էլ գործից կհանեն: Բայց դա կտա՞ բանակային այս ահագնացնող խնդրի լուծումը, հազիվ:

​​​​​​​«Տեղեկատվությունը, թե իբր զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ կան, կեղծ է»

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА