o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե իշխանությունն ուզեց բարձր մշակույթ ունենալ` կունենա». Ռազմիկ Դավոյան (տեսանյութ)

21.02.2020 22:05 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Եթե իշխանությունն ուզեց բարձր մշակույթ ունենալ` կունենա». Ռազմիկ Դավոյան (տեսանյութ)

Բանաստեղծ, հասարակական գործիչ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ համար տարին հոբելյանական է. մի քանի ամսից կլրանա նրա 80-ամյակը: Մտադիր է պոեզիայի երեկոյով նշանավորել տարին: «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ ունի նախաձեռնած շատ անելիքներ, ծրագրեր, վեպ, ապա` պետականությունը կազմավորելու ուսումնասիրության կարեւոր աշխատանքի վրա է կանգ առել:

«Մշակույթ չունեցանք` ազգի պատկեր չենք ունենա». Մադլեն Ասրյան (տեսանյութ)

- Շատ կիսատ բաներ կան ձեռքիս տակ, վեպ էի գրում, կիսատ թողեցի ու անցա մի ուսումնասիրության, որը մեր ժողովրդի համար կարեւոր արժեք պիտի ունենա, թե ինչպես պիտի լինի պետականություն կազմավորելու ընթացքը: Ես իմ ուսումնասիրությունն եմ անում, ուրիշներն իրենցը կանեն, բայց փաստեր կան, որ մեր ժողովուրդը, իր պետականությունն ունենալով, թերեւս այնպիսի օրինակ ունի, որ աշխարհում ոչ ոք չի ունեցել, դա Հայկ Նահապետի կազմավորած հայկական կայսրությունն է: Բայց մեր գիտնականներն էլ տարօրինակ են, այն փաստերը, որոնք մեր ժողովրդի համար վճռական նշանակություն ունեն, համարում են, որ առասպել է: Այդ սկզբունքով էլ Հայկի եւ Բելի պատմությունը առասպել են համարում, մինչդեռ դա բացարձակ իրականություն է, որովհետեւ առասպելը այդպիսի դետալիզացիա չի ունենա, ինչպիսին որ ունեցել է Հայկի կայսրությունը:

«ԿՈՐՈՆԱԴԱԴԱՐԸ» ԿԱԶԴԻ՞ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎՐԱ

 

«ԵԹԵ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀՈԳՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱՄ, ԷԼ Ի՞ՆՉ ՏԱՐԻՔ...»

- Իսկ ե՞րբ այն գրքի տեսքով հասանելի կլինի հանրությանը:

- Իմ ներքին ժամանակացույցը չի ուզում ինձ ցույց տալ, թե որքան ժամանակից հետո ինձ կնվիրի այն:

- Ինչո՞ւ:

- Հոգնություն կա... Իսկ առաջ ես հոգնություն չեմ ունեցել, մինչեւ 50-60 տարեկանը ապրել եմ պատանու պես: Մարդու կյանքի ամենաերջանիկ շրջանը պատանեկությունն է, երբ հոգին, զգացողությունները եւ մարմինը հավասար թռիչքի մեջ են, մեկը մյուսից հետ չի ընկնում: Հետո կամաց-կամաց ֆիզիկականը դանդաղում է, բայց հոգիդ շարունակում է թռչել: Այ, որ հոգնածություն չունենանք, լավ կլինի: Բայց առհասարակ տարիների մասին չեմ մտածում, հավատացեք, եթե ֆիզիկական հոգնություն, նահանջ չունենամ, էլ ի՞նչ տարիք, ի՞նչ բան...

Անժամկետ հետաձգվել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը

 

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՉ ՄԻ ԱԶԴԱԿ ՉԵՄ ՍՏԱՑԵԼ` ՀՈԲԵԼՅԱՆՍ ՆՇԵԼՈՒ»

- Պարոն Դավոյան, իսկ հոբելյանն ինչպե՞ս եք պատրաստվում տոնել:

- Անկեղծորեն, ոչ մի շահագրգռություն չունեմ եւ այդ կապակցությամբ սպասելիքներ էլ չունեմ, բայց իմ բարեկամները, մտերիմները, համակիրները, որոնց թվում նաեւ դուք, դա նշում եք: Իսկ եթե նշում եք, կնշանակի` պարտավոր եմ դա ընդունել ի գիտություն եւ շնորհակալաբար ընդունել: Բայց մտադիր եմ մեր ժողովրդին, իմ ընթերցողներին պոեզիայի երեկո պարգեւել կա՛մ Ֆիլհարմոնիայում, կա՛մ Օպերային դահլիճում, որ մարդիկ կարողանան գալ եւ միասին վայելենք պոեզիա, ինչն էլ կլինի իմ մեծագույն պարգեւը իմ 80-ամյակին:

Մշակութային հաստատությունները վիրուսի դեմ պայքարում են օնլայն մշակույթով

- Կարծում ենք` հանրությունը կարոտ է նման երեկոների:

- Անշուշտ, ես էլ եմ այդպես կարծում: Այսքան խոսքերը ժողովրդին ուղղորդում են բոլորովին ուրիշ տեղ, բոլորն էլ հոգսեր, մտածումներ ունեն, դժվարությունների հսկայական պատնեշներ կան, որոնք պետք է հաղթահարեն իրենց սերունդների համար, վաղվա օրը լուսավոր ու պայծառ սպասումների մեջ է, բայց դժբախտաբար դա տեղի չի ունենում եւ չի էլ կարող տեղի ունենալ այն իրավիճակի մեջ, ինչ որ ունենք այսօր: Ինչպես հումորը չի կորցնում ժողովուրդը, այդպես էլ` պոեզիայի հետ շփվելու քաղցը, միշտ մնում է ուժի մեջ:

Կոնստանտին Օրբելյանը ճանաչվել է լավագույն գեղարվեստական ղեկավար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԻՄ ՓԱՌՔԻ ԳԱԳԱԹՆԱԿԵՏԸ»

- Պարոն Դավոյան, իսկ 80-ամյակի միջոցառման նախաձեռնությունը Ձե՞րն է, թե պետական մակարդակով կնշվի:

- Պետությունից ոչ մի ազդակ չեմ ստացել` հոբելյանս նշելու, եւ ոչ մի ակնկալիք էլ չունեմ: Ես փառքի շատ գագաթներ եմ տեսել, ոչ միայն մեր երկրում, այլեւ` օտար երկրներում` Ռուսաստանում, Անգլիայում, Ամերիկայում: Մեր ժողովուրդն է իմ փառքը, իմ փառքի գագաթնակետը, այն ժողովրդի, որի արթուն միտքը պիտի հասկանա` ինչն է իրեն օգտակար, եւ ինչն է վնասակար, ու ինչի հետեւից չպիտի գնանք:

Կարո Փայլանը հայկական վնասված եկեղեցու վերաբերյալ հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի նախարարին

- Փառքի մասին խոսեցիք, այ, մոտավորաես 50 տարի առաջ եք գրել «Ռեքվիեմ» պոեմը, որը կրկին մեծ փառքի արժանացավ եւ 50 տարի անց արդեն անգլերեն տարբերակով վերահրատարակեցիք:

- «Ռեքվիեմը» ունի բավականին ինքնուրույն ճանապարհ, ես չեմ իրեն ճանապարհ հանում, այլ ինքն է իր հետեւից ինձ տանում: Առաջին մասը լույս է տեսել 1969 թվականին, առանձին գրքով եւ Սերո Խանզադյանի առաջաբանով: Դրանից 30 տարի հետո գրեցի «Ռեքվիեմի» 2-րդ մասը, ուզեցի փորձել 50 տարեկան Ռազմիկը կարո՞ղ է 20 տարեկան Ռազմիկի հետ մրցել ու այդ նույն հնչողությամբ, նույն շեշտադրությամբ շարունակել նրա հետ զրույցը: Շարունակեցի, եւ բարեբախտաբար ստացվեց` վկայություններ կան: Դրանից հետո «Ռեքվիեմը» հրատարակեց Անգլիայի «Արտ Փաբլիքեյշնս» պոեզիայի մասնագիտացված բացառիկ հրատարակչությունը: Իմիջիայլոց, այդ մատենաշարը, որ նրանք հրատարակեցին, կոչվում է «Աշխարհի երեւելի բանաստեղծները»: Այդ գրքի եւ թարգմանչուհու արած աշխատանքի շնորհիվ 2012 թվականին հրավիրեցին Լոնդոն` համաշխարհային պոեզիայի փառատոն կամ օլիմպիադա անցկացնելու: Նախկին Սովետմիության երկրներից ներկայացուցիչ չկար, բոլորը տարբեր տեղերից էին, որոնք ինչ-որ անուն էին ձեռք բերել: Այդ օլիմպիադան տեղի էր ունենում Լոնդոնի ամենանշանավոր մշակութային հաստատությունում` «Ֆեստիվալ հոլում», որի ժամանակ բազում հանդիպումներ ունեցանք տարբեր ընթերցողական շրջանակների հետ: Ի դեպ, մինչ Լոնդոն մեկնելը, Լոնդոնի մշակութային «Թայմս» ամսագիրը ինձ հետ հարցազրույց արեց, տպագրեց նաեւ իմ բանաստեղծությունը: Մասնակցում էին աշխարհի մոտ 200 բանաստեղծներ, որից միայն 5 հոգու հետ էր նման հարցազրույց արել «Թայմսը», ինչը շատ  տպավորիչ էր:

«Ինչ հեղափոխություն էլ լինի, եթե չկա մշակույթ, ոչնչի չենք կարող հասնել». Նաիրի Գրիգորյան (տեսանյութ)

 

«ԴԵՌ ԱՆՊԱՏՎԱԲԵՐ ԳՈՐԾ ՉԵՄ ԱՐԵԼ»

- Ինչը նաեւ պատիվ է բերում մեզ` հայերիս:

- Ինչ վերաբերում է մեր ժողովրդին պատիվ բերելուն, դեռ, փառք Աստծո, անպատվաբեր  գործ չեմ արել: Վերադառնալով «Ռեքվիեմի» անգլերեն լույսընծայվելուն` ասեմ, թե դա ինչպես եղավ: Մի տարի իմ ծնունդը նշում էին «Ֆեստիվալ հոլի» այդ սրահում, որտեղ իրենց  թագուհին ներկայացումներ է դիտում, երաժշտություն է լսում: Այդ օրը հավաքված էին  անգլոսաքսոն բարձրաստիճան ազնվական մարդիկ` գիտնականներ, դոկտորներ, պրոֆեսորներ, եւ այդտեղ Արմինե Թամրազյանը կարդում էր «Ռեքվիեմի» անգլերեն թարգմանությունը, իսկ ես` հայերեն, որին ներկա էին նաեւ Լոնդոնի իմ այդ  հրատարակիչները, որի տնօրենը ոգեւորվեց եւ առաջարկեց Արմինեին «Ռեքվիեմն» առանձին հրատարակել` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին, որի առաջաբանն էլ ինքը գրեց: Սա առանձնահատուկ իրադարձություն էր, որովետեւ անգլիացիները առ այսօր մեր Ցեղասպանությանը համարյա անդրադարձ չունեն: Հաճելի եւ կարեւոր զգացում էր: «Ռեքվիեմը» բեմադրվել է Լոնդոնի Շեքսպիրի «Գլոբ» թատրոնում` իր դերասաններով, եւ շատ ազդեցիկ էր հասարակության արձագանքը, դերասանների խաղը տպավորիչ էր շատ: Այդ ժամանակ ես հասկացա, որ «Ռեքվիեմը» կտուցը խոթել է այդ հասարակության փակ տեղերը եւ դրանց ոտքի է հանում:

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՄՈՏ ԿՈՐԱՆՎԻՐՈՒՍ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

 

«ԱՌՀԱՍԱՐԱԿ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»

- Պարոն Դավոյան, այդ ամենից հետո վերադառնում ենք Հայաստան եւ մշակույթում հանդիպում այլ արժեքների, որքան ցենզուրայից դուրս, այն այնքան ավելի լայն տարածում ու հետաքրքրություն է առաջացնում, ինչո՞ւ:

- Հակված եմ մտածելու, որ թելադրանքը գալիս է ոչ ուղղակիորեն, բայց կողմնակիորեն թելադրանքը գալիս է իշխանությունների ցանկություններից: Միշտ այդպես է, եթե իշխանությունն ուզեց բարձր մշակույթ ունենա, նա դրան համապատասխան ազդակներ ունի` կտա եւ այդ բարձր մշակույթը կսկսի մեջտեղ հորդել: Բայց եթե դրա ցանկությունը չկա, կամ` առհասարակ մտավորականություն ունենալու ցանկություն չկա, այլ կա մոլագար իշխանատենչություն եւ իշխանության գլուխ լինել, ամեն բան ենթարկել սեփական կամքին ու քմահաճույքին, այնտեղ էլ ինչ բարձր մշակույթ ես ուզում, որ լինի: Տարիներ շարունակ անկեղծորեն ձեռք քաշեցի այդ տեսակ ակնկալիքներից, եւ այնպես չեղավ, որ ամբողջովին հուսալքված մնամ` դրսում չտեսնված բաներ պատահեցին:

Հասարակական կազմակերպությունների համաշխարհային օր

- Եթե առնվազն տարիներ առաջ մտավորականի խոսքը կշիռ ուներ, այսօր կարծես մտավորականն իրավունք չունի իր տեսակետն արտահայտելու կամ հանրությանը կոչ անելու, միանգամից թիրախավորվում է, ինչպես եղավ Ձեր դեպքում վերջերս, երբ ի պաշտպանություն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նամակի տակ ստորագրեցիք:

- Սեւեռուն ձեւով մարդիկ իրենց առջեւ նպատակ են դրել վրիժառությունը, վրեժ լուծել ինչ-որ բանի համար, որ Թումանյանը ախտ է համարում, ասելով` այլ ժողովուրդներ մեզ չեն հարգում, որովհետեւ այդ վրիժառության ախտը կրծում է մեր ժողովրդի միտքը, սիրտը, հոգին: Եթե այդ տեսակ սեւեռում կա, ուրեմն` դա չի նշանակում, որ մշակույթի գործիչը կամ մշակույթին նվիրված մարդը պետք է ենթարկվի այդ ընդհանուր տրամադրությանը եւ չասի իր իմացած ճշմարտությունը: Իսկ անիծողները, բացի այն, որ ուզում են քո ասածը մերժել, գիտե՞ք ինչ մեծ համարձակություն են վերցնում իրենց վրա, մեր այդքան տասնամյակների փորձը, իմացությունը` աշխատանքում, մարդկանց ընկերության, հասարակության մեջ ճանաչելու այդ ամբողջ հարստությունը ոտնահարում են մի վայրկյանում ու հետն էլ` հայհոյում են:

«Պետությունից ոչ մի ազդակ չեմ ստացել՝ հոբելյանս նշելու». Ռազմիկ Դավոյան (Տեսանյութ)

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ

«Իրավունք» թերթի ընդունված լավագույն ավանդույթների համաձայն` թերթի խմբագրական խորհուրդը, ողջ 2019 թվականի ընթացքում, իր դիտակետում է պահել մշակույթի ոլորտի գործիչների աշխատանքն ու, հաշվի առնելով ընթերցողների կարծիքները, ընտրել է լավագույններին եւ վատագույններին: Լավագույնների ցանկում է բանաստեղծ, հասարակական գործիչ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ` լավագույն գրող ճանաչվելու կապակցությամբ, ծննդյան 80-ամյակի եւ «Ռեքվիեմ» պոեմը` 50 տարի անց անգլերեն լույսընծայելու համար: Լավագույնի պատվոգիրը հասցեատիրոջը հանձնվեց հենց թերթի խմբագրությունում: Պատվոգիրը ստանալուն պես, Ռազմիկ Դավոյանն ասաց. «Շատ շնորհակալ եմ, թանկագին պարգեւ է, այս պատվին արժանացողը պետք է մեծ պատասխանատվություն զգա իր վրա ապագայում եւս պատվելի գործեր անելու համար, շնորհակալ եմ»,- եզրափակեց բանաստեղծը:

Ոչ մի ապօրինի ձեռնարկի չեմ մասնակցելու և չեմ լռելու. Ռազմիկ Դավոյան (տեսանյութ)

Պատվոգրի հանձնման տեսագրությունն ամբողջությամբ դիտե՛ք «Իրավունք TVե-ում` այս հղումով` https://clck.ru/MFk2e

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА