o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր Հանցագործությունների զոհերի աջակցության միջազգային օրն է

22.02.2020 09:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր Հանցագործությունների զոհերի աջակցության միջազգային օրն է

Ամեն տարի փետրվարի 22-ը ոչ պաշտոնապես նշվում է որպես հանցագործությունների զոհերի աջակցության օր՝ քրեական գործողությունների հետեւանքով տուժած մարդկանց խնդիրների վրա ուշադրությունը սեւեռելու նպատակով:

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը. դուրս է բերվում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. ուղիղ

1990 թ. փետրվարի 22-ին Անգլիայի կառավարությունը հրապարակել է «Հանցագործությունների զոհերի խարտիա»-ն (Victim's Charter: Statement of the Rights of Victims of Crime):

Հանցագործությունների զոհերի սոցիալական վերականգնման խնդիրը հասարակություններին սկսել է մտահոգել  անցած դարի վերջից: 1985 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի հանցագործությունների կանխարգելման յոթերորդ կոնգրեսը հավանության արժանացրեց Հանցագործության եւ իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքների հռչակագիրը: 1985 թվականի նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունեց այդ հռչակագիրն՝ առաջին անգամ համընդհանուր սկզբունքներ մշակելով հանցագործության եւ իշխանության չարաշահման զոհերի պաշտպանության եւ աջակցության համար:

Ներկայում մի շարք երկրներում ընդունվել եւ գործում են օրենքներ՝ ուղղված հանցավոր գործունեությունից տուժածների պաշտպանությանը, նրանց սոցիալական վերականգնմանը, նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցմանը: Աշխարհում հանցագործությունների հետեւանքով տուժածների օգնության շուրջ 200 ծրագիր է գործում:

Այդպիսի ծրագրերն իրականում օգնում են մարդկանց հաղթահարել սթրեսը, դուրս գալ ճգնաժամից, ի վերջո՝ պարզապես տրամադրում են նյութական եւ բարոյական աջակցություն:

Հանցագործությունների զոհերի աջակցության միջազգային օրը տարբեր երկրներում կրթական միջոցառումներ են անցկացվում, հասարակական ակցիաներ, համաժողովներ, «թեժ գծեր» կազմակերպվում, իրականացվում է դրամահավաք՝ հանցագործությունների զոհերի աջակցության համար, որոնք նախաձեռնում են հիմնականում իրավապաշտպան եւ հասարակական կազմակերպությունները՝ ներգրավելով իշխանական եւ իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչներին:  Այդ օրը նաեւ  տուժածների օգտին օրենքների ընդունման պրակտիկա է տարածված:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА