o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առանց Ռուսաստանի շուկայի՝ Հայաստանին բավական բարդ կլինի. Աշոտ Թավադյան

22.02.2020 16:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Առանց Ռուսաստանի շուկայի՝ Հայաստանին բավական բարդ կլինի. Աշոտ Թավադյան

Եվրասիական փորձագիտական ակումբը կանխատեսել էր, որ 2019 թվականի համար Հայաստանի տնտեսական աճը կգերազանցի 6 տոկոսը: ԱՎԾ-ի հրապարակած տվյալները փաստեցին, որ փորձագետները չէին սխալվում. Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականին կազմել է 7,8 տոկոս:

Կորոնավիրուսի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա. Աղասի Թավադյան (Տեսանյութ)

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ գնահատմամբ՝ այս ցուցանիշը մի քանի հիմնական գործոնով է պայմանավորված. «Գործոններից առաջինը` Հայաստանից արտահանման ծավալների աճն է: 2018 թվականին Հայաստանից արտահանման ծավալը կազմել է 2,398 միլիոն դոլար, 2019-ին` 2, 621 միլիոն դոլար՝ տոկոսային հարաբերությամբ ապահովելով 9,3 տոկոսի աճ: Աճն ապահովվել է արտահանողների համար ավելի լավ պայմանների ապահովմամբ, նաեւ Հայաստանը լիարժեք գործադրել է ԵԱՏՄ-ում նախագահության իր մեկ տարին»:

Այլընտրանքային լուրեր 03․04․2020

Պրոֆեսորը նշեց, որ արտահանման մասով առաջատարը շարունակում է մնալ ՌԴ-ն` 718 միլիոն դոլար: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է մեր հարեւան Վրաստանն, ախա ԵՄ երկրներն են, Միջին Արեւելքը, Չինաստանը, հետխորհրդային տարածքի այլ երկրներ, ԱՄՆ-ն եւ Կանադան: Ըստ Թավադյանի, Հայաստանին անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել ԵԱՏՄ-ի, հատկապես ռուսական շուկայի հնարավորությունները. «Առանց Ռուսաստանի շուկայի՝ Հայաստանին բավական բարդ կլինի ավելացնել իր պատրաստի ապրանքների արտահանումը»:

Մեկուսացված աշխարհն ընդդեմ կորոնավիրուսի պանդեմիայի (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.-Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА