o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլը չի՞ ուզում Իրանի սահմանը փակել

23.02.2020 12:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլը չի՞ ուզում Իրանի սահմանը փակել

Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խոսակցությունը, սա անպատասխանատու մոտեցում է ու չի բխում բարեկամ պետությունների հարաբերությունների տրամաբանությունից և մեր երկրի շահերից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը: Մեկնաբանելով, նա նշել է․ «Երբ Հայաստանը դժվար օրեր էր ապրում, Իրանը բառի բուն իմաստով վերջին հույսն էր պարենային ու շատ այլ ապրանքատեսակների մատակարարման ու վերջնական մեկուսացումից խուսափելու առումով: Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խոսակցությունը, սա անպատասխանատու մոտեցում է ու չի բխում բարեկամ պետությունների հարաբերությունների տրամաբանությունից եւ մեր երկրի շահերից: Վերջ տվեք նման անթույլատրելի հայտարարություններին․․․»:

9 երեխա ուզում է Իսրայելից վերադառնալ Հայաստան, սակայն չի կարողանում. Արմեն Աշոտյան

Բայց ի՞նչ կապ ունեն լավ հարաբերությունները համաճարակային իրավիճակի հետ։ Օրինակ, եթե Ռուսաստանը փակում է Չինաստանի հետ սահմանային անցակետերը, մի՞թե դա հարաբերությունների վատացման կամ վատ լինելու մասին է խոսում։ Ընդ որում նկատենք, որ նիկոլական պատգամավորը, երեւի մի պահ կռահելով, որ համաճարակն ու միջպետական հարավերությունները տարբեր բաներ են, փորձում է նման ելք առաջարկել․ «Դրա փոխարեն, մատերի վրա հաշված սահմանային անցակետեր ունենք. հզորացվում է բժշկական հսկողությունը, անհրաժեշտ է տասնապատիկ հսկողություն, ինչը իհարկե 100%-անոց երաշխիք լինել չի կարող, բայց հաստատ ավելի արդյունավետ է, քան հետին մտքին ապավինող քաղաքական հայտարարությունները»: Բայց եթե բժշկական բոլոր միջոցառումներն անգամ սույն պատահական պատգամավորի գնահատմամբ չեն երաշխավորում, որ վարակը չներթափանցի Հայաստան, ինչի՞ց է նա խոսում։ Լավ, մի՞թե մեկ պարզագույն հանգամանք անգամ չեն գիտակցում, որ մեկի փոխարեն երկու «դուխով» գլխարկ էլ դնես, դա վիրուսի դեմ անզոր է։

Իհարկե, շատ ավելի հավանական է, որ նիկոլյան պատգամավորն ամենեւին էլ իր անձնական նախաձեռնությամբ չէ, որ քիթն այսպիսի խնդրի մեջ մտցնում։ Սա, թերեւս, իշխող ուժի պատասխանն է այն բազում պահանջներին, որ պետք է մտածել սահմանը ժամանակավորապես փակելու մասին։ Նաեւ նկատենք, որ սա այն դեպքում, երբ իշխող ուժն էլ է հասկանում, որ սահմանային ոչ մի վերահսկողական միջոցառում չի երաշխավորի, որ վիրուսը Հայաստան չմտնի։ Ու եթե այնուամենայնիվ մտավ, ո՞վ կատասխան կտա, պատգամավոր Ենգիբարյա՞նը, թե՝ վարչապետ Փաշինյանը։ Վստահ եղեք, երկուսն էլ մի նոր պոպուլիստական արդարացում կգտնեն, եւ էլի տուժողը շարքային քաղաքացիներն են լինելու։

Ս․ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА