o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մահացել է կորոնավիրուսով բռնված զբոսանավի երրորդ ուղևորը

23.02.2020 21:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մահացել է կորոնավիրուսով բռնված զբոսանավի երրորդ ուղևորը

Diamond Princess զբոսանավի երրորդ ուղեւորը մահացել է։  Այս մասին հայտնում է ճապոնական NHK պարբերականը՝ վկայակոչելով առողջապահության նախարարությանը ։

Գերատեսչության հայտարարության համաձայն՝ մահացողը 80 տարեկան տղամարդ էր։ Նա մահացել է թոքաբորբից: Սակայն նախարարությունը չի հստակեցրել, թե արդյոք հիվանդությունը պայմանավորված էր կորոնավիրուսով:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Diamond Princess-ի առաջին երկու ուղեւորների մահվան մասին հաղորդվել Է փետրվարի 20-ին: Զոհվածները եղել են մոտ 80 տարեկան տղամարդ եւ կին։  Նրանք մահացել են ճապոնական հիվանդանոցներից մեկում ։

Փետրվարի 5-ին Diamond Princess զբոսանավի վրա կարանտին Է հայտարարվել Ճապոնական Իոկոգամա քաղաքի նավահանգստում: Նավի ուղեւորներից մեկը՝ Հոնկոնգի 80-ամյա բնակիչը, դարձել է վարակի տարածողը ։  Ճապոնիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ ընդհանուր առմամբ վիրուսով վարակվել է ավելի քան 600 ուղեւոր: Նավի վրա եղել է մոտ 3,7 հազար ուղեւոր ավելի քան 50 երկրներից։  Ութ ռուսաստանցիներ նավից դուրս են բերել փետրվարի 23-ին եւ տեղավորել Կազանի առողջարանում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА