o C     06. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանցի պատգամավորը քննադատել է կորոնավիրուսի մասին պաշտոնական տվյալները

24.02.2020 13:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանցի պատգամավորը քննադատել է կորոնավիրուսի մասին պաշտոնական տվյալները

Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 47-ի, 12 մարդ մահացել է: Այս մասին հայտնել Է Իրանի խորհրդարանի նախագահության ներկայացուցիչ Ասադուլլա Աբասին: «Ամբողջ երկրում դրական 47 դեպք է եղել, ցավոք, 12 մարդ մահացել է»,- IRINN հեռուստաալիքի եթերում հայտնել է Աբասին՝ խոսելով խորհրդարանի փակ նիստի արդյունքների մասին, որի ընթացքում Իրանի առողջապահության նախարար Սաիդ նամակին վիրուսի տարածման վերաբերյալ զեկույց է ներկայացրել: Նա նաեւ ասել է, թե` անհանգստանալու առիթ չկա։

Իրանում փակվել է Թավրիզի շուկան. կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 60.500-ը. Reuters

Բացի այդ, առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը YJC լրատվական պորտալին հայտնել է երեք մարդու ապաքինման մասին:

Իր հերթին, ինչպես հաղորդում է ISNA գործակալությունը, Կումի տարածաշրջանից Ահմադ Ամիրաբադին հայտարարել է, որ առողջապահության նախարարի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը: Նրա խոսքով՝ «Կորոնավիրուսը Կումում հայտնաբերվել է երեք շաբաթ առաջ», սակայն իշխանությունները առաջին դեպքերի մասին հանրությանը տեղեկացրել են միայն փետրվարի 19-ին: Պատգամավորը նշել է, որ քաղաքում իրավիճակն «ավելի կրիտիկական է, քան այն, ինչ պաշտոնապես ասում են»:

Պաշտոնական տվյալներով՝ վիրուսի տարածումը սկսվել է հենց կումից (շիաների համար սրբազան քաղաք, որտեղ նրանք ուխտագնացություն են կատարում), որտեղ տվյալ պահին գրանցվել է վարակման առավելագույն թվով դեպքեր:

Միաժամանակ, ILNA գործակալության տվյալներով, պատգամավորը նշել է քաղաքում վիրուսի 50 զոհերի մասին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА