o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բաց հասարակության» հիմնադրամը դեմ է բաց, տեսանկարահանվող նիստերին

24.02.2020 13:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
«Բաց հասարակության» հիմնադրամը դեմ է բաց, տեսանկարահանվող նիստերին

Այսօր Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Դիանա Հովհաննիսյանի տեղի է ունեցել ՍԻՄ նախագահ, ԱԺ VI (օրինական) գումարման պատգամավոր Հ. Բաբուխանյանն ընդդեմ «Բաց հասարակության» հիմնադրամի (Soros) տնօրեն Լարիսա Մինասյանի նախնական դատական նիստը:

Էդմոն Մարուքյանը թիկնապահո՞վ է գնում ԱԺ նիստերին. «Հրապարակ»

Հիշեցնենք, որ ՍԻՄ նախագահը` պատիվը, արժանապատվությունը պաշտպանելու համար հայց է ներկայացրել ընդդեմ Սորոսի հիմնադրամի տնօրեն Լ. Մինասյանի, որն իր ասուլիսի ժամանակ հնչեցրել էր խոսքեր, որոնք, ՍԻՄ նախագահի համար խիստ վիրավորական են եւ զրպարտիչ: Մասնավորապես Լ. Մինասյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե իբր Հ. Բաբուխանյանը սորոսական է` այն դեպքում, որ ՍԻՄ կուսակցության նախագահը իր ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում պայքարել է Սորոսի դեմ եւ մինչ օրս էլ է պայքարում: Նախկին պատգամավորը դիմել է դատարան, որպեսզի ճշմարտությունն ապացուցվի եւ արդարադատություն տեղի ունենա:

Հատկանշական է, որ այսօրվա դատական նիստի ընթացքում պատասխանող` Լարիսա Մինասյանի ներկայացուցիչը առարկություն հայտնեց, որպեսզի դատական նիստը տեսանկարահանվի: Առաջին հայացքից տպավորություն էր, որ պատասխանողի ներկայացուցիչը չի ցանկանում, որպեսզի իր դեմքը երեւա տեսանկարահանման ընթացքում: Ուստի հայցվոր կողմը, ապա նաեւ նախագահող դատավորը փորձեցին հետաքրքրվել` արդյո՞ք զուտ դա է առարկության պատճառը, ինչին ի պատասխան պատասխանողի ներկայացուցիչը կրկին պնդեց իր առարկությունը ասելով. «Պարզապես չեմ ցանկանում, որպեսզի տեսանկարահանվի»:

Որից հետո դատարանը արգելեց տեսանկարահանում իրականացնել` մատնանշելով, որ տեսանկարահանման համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը:

Վերոհիշյալի հետ կապված հայտարարությամբ հանդես եկավ հայցվոր Հայկ Բաբուխանյանի շահերի ներկայացուցիչ, հայտնի փաստաբան Լեևոն Բաղդասարյանը:

Փաստաբանը իր խոսքում մասնավորապես ասաց.«Առնվազն զարմանալի է պատասխանողի դիրքորոշումը եւ առարկությունը, որովհետեւ վերջինիս ղեկավարը առիթը բաց չի թողնում մամլո ասուլիսներ տալու եւ ուղղակի  տալու Հայկ Բաբուխանյանի անունը»:

Հայկ Բաբուխանյանը եւս իր հերթին վերոնշյալի առնչությամբ հանդես եկավ հայտարարությամբ մասնավորապես նկատելով.«Հարգելի դատարան, ուզում եմ ուշադրություն դարձնել, որ պատասխանող կողմը կոչվում է «Բաց հասարակության հիմնադրամ»: Սա հերթական ապացույցն է, որ տվյալ հիմնադրամի հռչակած նպատակները եւ գործողությունները միմյանց հակասում են, որովհետեւ լրատվությունը` դա բաց հասարակության իրական ապացույցն է»:

Դատական նիստը առավել ուշագրավ մանրամասները` հաջորդիվ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА