o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փետրվարի 25-ի ամբողջ օրը սպասվում է բուք, ձյուն և ձնախառն անձրև

24.02.2020 22:35 ԵՂԱՆԱԿ
Փետրվարի 25-ի ամբողջ օրը սպասվում է բուք, ձյուն և ձնախառն անձրև

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ի ժամը 21:10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցման ենք սպասում.ամպրոպային բնույթի անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ

Փետրվարի 25-ի ամբողջ օրը հյուսիսային շրջաններում սպասվում է բուք, հատկապես լեռնային գոտիներում, և տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА