o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հենրիխ Մխիթարյանը՝ «Լեչեի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

24.02.2020 23:04 ՍՊՈՐՏ
Հենրիխ Մխիթարյանը՝ «Լեչեի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրում կայացած «Լեչեի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է հռոմեական ակումբի թվիթերյան էջը:

«Մխիթարյանը ֆենոմենալ ֆուտբոլիստ է. ես նրանից խորհուրդներ եմ հարցնում». Զանիոլո

«Լեչեի» դեմ խաղին Մխիթարյանը դարձավ գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել խոշոր՝ 4-0 հաշվով: Լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում Մխիթարյանը հաղթել է երկրպագուների քվեարկության արդյունքում, որն անցկացվում էր «Ռոմայի» պաշտոնական կայքում:

Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրած 15 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА