o C     02. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 4 ՏՈԿՈՍՈՎ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐԵԼ»

25.02.2020 23:10 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 4 ՏՈԿՈՍՈՎ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐԵԼ»

Ի տարբերություն տնտեսության մյուս ոլորտների, գյուղատնտեսությունը շարունակում է անկում ապրել: Ըստ Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ` 2017 թվականին գյուղատնտեսությունն անկում է ապրել 0,5 տոկոսով, 2018-ին` 1,5 տոկոսով, իսկ այս տարի` 4 տոկոսով: Ա© Սաֆարյանի կարծիքով` սա պետք է առիթ դառնա, որպեսզի պետությունը հավաքի փորձագիտական հանրությանը, մասնավորապես գյուղատնտեսական գիտությամբ եւ տնտեսությամբ զբաղվող կարող ուժերին, հասարակական, փորձագիտական հանրության ներկայացուցիչներին եւ մի ուսումնասիրություն անցկացնի, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի գյուղատնտեսության անկման ծավալները փոքրանան, եւ ոլորտը բռնի զարգացման ճանապարհ:

Երկրորդ եռամսյակի պատկերը կարող է լինել ավելի վատ.Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Ձեր ուշադրությունը հրավիրում եմ այն հանգամանքի վրա, որ գյուղատնտեսությունն անկում է ապրում նույնիսկ այն պարագայում, երբ գյուղատնտեսական վերամշակված ապրանքի պահանջարկն արտասահմանում մեծանում է: Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ հայկական պատրաստի արտադրանքը, գյուղմթերքը գնում են ավելի շատ չափով, քան երեք տարի առաջ, բայց գյուղատնտեսությունը արտադրում է ավելի քիչ չափով արտադրանք, քան երեք տարի առաջ: Սա պետք է հասկանալ, թե ինչից է գալիս եւ առաջին հերթին այս ամենի շուրջ ազնիվ եւ անկեղծ, լուրջ քննարկում  պետք է տեղի ունենա: Եվ երկրորդ ` հարկավոր է շատ թափանցիկ տեղեկատվություն եւ վիճակագրություն ներկայացնել այս ասպարեզում:

​​​​​​​«Գյուղատնտեսությունը 4 տոկոսով անկում է ապրել» (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА