o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչեւ վերջ եւ ամենուր. Սերժ Սարգսյան

25.02.2020 14:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչեւ վերջ եւ ամենուր. Սերժ Սարգսյան

Րոպեներ առաջ ՀՀ երրորդ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ մինչ կմոտենար դատարան, ներկաների համար  հայտարարություն կատարեց. 

Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, աջակիցներ: Շնորհակալ եմ, որ եկել եք ինձ աջակցելու, իսկ մեծ հաշվով եկել եք արդարադատությունը պաշտպանելու: Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեր մերձավորներին, հարազատներին, ովքեր չեն փորձել ձեզ համոզել այս անբարենտպաստ եղանակին մնալ տանը, ինչպես ասում են շառ ու փորձանքից հեռու: Շատ շատ շնորհակալ եմ: Հաշվի առնելով եղանակային պայմանները եւ այն հանգամանքը, որ հույս կա, որ Հայաստանում դեռեւս կան դատավորներ ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից ուղիղ այնպես ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար: Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից: Խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա գործերով, չմոռանալով երբեք Հայաստանի հանրապետության անվտանգության մասին: Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ եւ հիմա էլ կրկնում եմՙ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչեւ վերջ եւ ամենուր: Շատ շատ շնորհակալ եմ, ցտեսություն, մինչ նոր հանդիպումներ, շնորհակալ եմ:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА