o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրավունք չունենք մեզ բերած հաղթանակը վաճառել. Անահիտ Մութաֆյան

26.02.2020 02:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Իրավունք չունենք մեզ բերած հաղթանակը վաճառել. Անահիտ Մութաֆյան

«Հաղթանակները մեզ տրվում են բարդ ու դժվար ճանապարհով, հաղթանակները մեզ տրվում են արյունով ու կյանքի գնով։ Մենք հայերս հաղթանակած ազգ ենք, hայկական նորագույն պատմության էջերի ամենահզոր հաղթանակը Արցախյան ազատամարտում տարած հաղթանակն է։ Մեզ այդ հաղթանակը չնվիրեցին, մեզ այդ հաղթանակը չընծայեցին, այլ կենաց մահու կռվով մենք ձեռք բերեցինք այդ հաղթանակը։ Տարիներ շարունակ մենք ոգեշնչվում ու ոգեւորվում էինք հաղթանակի մասին պատմություններով, եւ այն անուններով, որոնք մեզ բերեցին այդ հաղթանակը։ Փառապանծ հաղթանակի հաղթանակած գեներալ՝ Վիտալի Բալասանյան քայլող լեգենդ, հերոս ու իր երկրի նվիրյալ անձնավորություն։ Մենք պարտավոր ենք պահել ու պահպանել, մենք պարտավոր ենք գնահատել այս մարդու, անպարտելի հրամանատարի կատարած գործը ու մերօրյա բարքերին հետեւելով իրավունք չունենք նրա մեզ բերած հաղթանակը վաճառել։ Հաղթանակը չի վաճառվում», - այս մասին գրում է «Անտիտոդ» շարժման ղեկավար ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ:

Բա ու՞ր մնաց նրանց (Արցախի առաջատար ընդդիմադիրների) թափանցիկությունը, ժողովրդավարությունը եւ քաղաքացիական մշակույթը. Արմեն Աշոտյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА