o C     28. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրան-Հայաստան օդային ու ցամաքային սահմանի մասին որոշումը գործադրման է հանձնվել 24 ժամ հապաղումով»

26.02.2020 02:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Իրան-Հայաստան օդային ու ցամաքային սահմանի մասին որոշումը գործադրման է հանձնվել 24 ժամ հապաղումով»

Երեւանում ԻԻՀ դեսպանատան տեղակալ Մոթաղին իր Telegram-ի էջում տեղեկացրել է, որ Իրանի եւ Հայաստանի օդային ու ցամաքային սահմանը փակելու մասին ՀՀ կառավարության որոշումը գործադրման է հանձնվել փետրվարի 25-ի ժամը՝ 13:00-ից, մինչդեռ այդ մասին ՀՀ կառավարության որոշումն ըստ կառավարության կայքում տեղադրված մամլո հաղորդագրության՝ ընդունվել է փետրվարի 24-ի կեսօրին: Այս մասին տեղեկացնում է քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Պարզվում է՝ հիշյալ որոշումը գործադրման է հանձնվել ընդունման պահից շուրջ 24 ժամ անց, ինչից կարելի է երկու եզրակացություն անել.

«Վրեժը ժանտախտի ժամանակ… թիրախում Հայրապետյանի ընտանիքն է…»

Ա. Կամ Հայաստանում կառավարական համակարգն աշխատում է այնքան «արդյունավետ» ու «ակտիվ», որ քաղաքացիների առողջության հետ կապ ունեցող նման հույժ կարեւոր որոշումը գործադրման է հանձնվում ընդունման պահից շուրջ 24 ժամ անց: Այդ դեպքում լրջորեն պիտի մտահոգվել այն կապակցությամբ, որ սահմաններում ասենք 2016 թվականի ապրիլյան պատերազմի նման հրատապ իրավիճակ ստեղծվելու դեպքում ինչ արագությամբ են ընդունվելու եւ գործադրման հանձնվելու համապատասխան որոշումները:

Զորանաք հավատով ու սիրով, գոտեպնդվեք հույսով, զինվեք համբերությամբ. Ամենայն Հայոց կաթողիկոս

Բ. Եվ կամ Հայաստանի կառավարությունը որոշումն ընդունել ու այդ մասին հայտարարել է, սակայն դրա գործադրումը 24 ժամ հետաձգել է՝ խուսափելու համար ցամաքային ու օդային սահմանակետերում ենթադրելի խուճապային իրավիճակից: Այդ դեպքում, ցավոք, պիտի արձանագրել, որ «ժողովրդին պատկանող» ու «թափանցիկ» աշխատող իշխանությունները 24 ժամ խաբել են Հայաստանի քաղաքացիներին, նրանց համոզելով, որ արդեն կանխված է Իրանի ճանապարհով Հայաստանի սահմաններից ներս կորոնավիրուսի մուտքը: Ի դեպ, այդ 24 ժամերի ընթացքում ցամաքային սահմանը բաց է եղել ու անկասկած ընդունել է առավել մեծ թվով ուղեւորների, որոնք տեղյակ լինելով կառավարության ընդունած որոշման մասին, փորձել են ժամ առաջ հատել սահմանը, ինչը բնականաբար բարձրացրել է կորոնավիրուսի Հայաստան մուտք գործելու հնարավորությունը»:

​​​​​​​Ջահելների հոգում, սրտում խիղճն ավելի է շատացել. աշուղ Զարուհի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА