o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՊՐԻԼԻ ՄԵԿԻՑ ԿԹԱՆԿԱՆԱ՞ ԳԱԶԸ . «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱՆ» Ո՛Չ ՀԱՍՏԱՏԵՑ, Ո՛Չ ԷԼ՝ ՀԵՐՔԵՑ

26.02.2020 19:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՊՐԻԼԻ ՄԵԿԻՑ ԿԹԱՆԿԱՆԱ՞ ԳԱԶԸ . «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱՆ» Ո՛Չ ՀԱՍՏԱՏԵՑ, Ո՛Չ ԷԼ՝ ՀԵՐՔԵՑ

Տեւական ժամանակ է հանրության շրջանում տեղեկություններ են շրջանառվում, որ գազի սակագինը ապրիլի 1-ից թանկանալու է (այլ տարբերակով՝ թանկացման հայտ է ներկայացվելու) առնվազն 11 դրամով՝ դառնալով 150 դրամ մեկ խորանարդի համար: Ավելին, ըստ մեր որոշ աղբյուրների, որոնք միշտ էլ աչքի են ընկել քաջատեղյակությամբ, գազն այս պահին արդեն իսկ փաստացի թանկացել է: Պարզապես, ըստ այդ լուրերի, ավելորդ աղմուկից խուսափելու համար այդ ավելորդ մասը փոխհատուցվում է պետական բյուջեից: Որքանո՞վ են վերոնշյալ լուրերը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել «Գազպրոմ Արմենիայի» լրատվական ծառայությունից: Այնտեղից սակայն, ինչպես ենթադրելի էր, հերքեցին տարածված լուրը առ այն, որ այս պահին թանկացել է, եւ որ բյուջեն է այն փոխհատուցում. «Պաշտոնապես հերքում ենք Ձեր կողմից մատնանշված լուրերը, դրանք չեն համապատասխանում իրականությանը»:

«Երեւանում երկրորդ ՋԵԿ-ի կառուցումը չի նպաստի էլեկտրաէներգիայի սակագնի նվազմանը». Մանվելյան (Տեսանյութ)

Հարցին, իսկ ապրիլի մեկից գազի թանկացման մասին լուրերը ե՞ւս հերքում են, մեզ պատասխանեցին. «Այս պահին որեւէ մեկնաբանություն չենք տալիս, մենք նախապես ասել էինք, որ, այո, ներկայումս ընկերությունում քննարկվում է սակագնի վերանայման հայտ: Մնացածը` ըստ սահմանված կարգի եւ սահմանված ժամկետներում կծանուցվի»:

«Հարգելի կառավարություն, վերջապես անկեղծ եղեք ձեր ժողովրդի հետ»

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА