o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ԲՅՈՒՋԵԻՑ «RYANAIR»-Ը ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԻ՞

26.02.2020 16:27 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԲՅՈՒՋԵԻՑ «RYANAIR»-Ը ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԻ՞

Նախօրեին առիթ ունեցանք զրուցել ՀՀ-ում գործող ավիաընկերություններից մեկի ներկայացուցչի հետ: Վերջինս փոխանցեց իրենց մոտ առկա մտահոգությունները: Այն է, ընդամենը երկու ամիս շուկա մտած «Ryanair» ավիաընկերությունը փորձում է գերիշխող դիրք զբաղեցնել եւ կամաց-կամաց դուրս մղել ավիափոխադրողներին: Ըստ այդմ, «Ryanair»-ին տված ներկայիս արտոնյալ պայմաններ (ազատված է օդի հարկից, սպասարկման վճարից եւ այլն) կարող են ավելանալ նաեւ հայաստանյան պետբյուջեից ուղղակի ֆինանսական փոխհատուցմամբ: Խոսքը մեծ փողերի մասին է, եւ մեր զրուցակիցն ակնարկեց, որ դրանում նաեւ «ատկատային» հատված կա: Այս լուրը դեռ կստուգենք, քանի որ եթե հաստատվի, ապա խոսքը խոշոր թալանի մասին կլինի: Նաեւ նկատենք, որ մեր աղբյուրի փոխանցմամբ, եթե իրոք նման բան եղավ, ապա Հայաստանում եվրոպական ուղղություններով գործող բոլոր ավիաընկերությունները պարզապես կհեռանան մեր երկրից, եւ որ ամենավատն է, այս իրավիճակը տեղը-տեղին կներկայացնեն նաեւ միջազգային ավիացիոն կառույցներին: Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ  «Ryanair» ավիաընկերության շուկա մուտք գործելուց հետո արդեն իսկ փակման վտանգի տակ են «Տարոն Ավիա» եւ «Տարոմ» տեղական ավիափոխադրողները:

Հայաստանի ավիաշուկայում ապրիլից կհայտնվի նոր ազգային փոխադրող

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА