o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Լեզվի յուրաքանչյուր աղավաղում օրենքի խախտում է». Վիկտոր Կատվալյան

26.02.2020 22:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Լեզվի յուրաքանչյուր աղավաղում օրենքի խախտում է». Վիկտոր Կատվալյան

Վերջին տարիներին մայրենիի նկատմամբ մերժողական մոտեցումները դարձել են ոչ թե ամենօրյա, այլ ամենժամյա ու ամենուր: Հեռուստաեթերում ու սերիալներում աղավաղված հայերենը քիչ էր, հիմա կարծես թե սովորական են դարձել նաեւ երկրի բարձրաստիճան այրերի պաշտոնական հանդիպումների ու երկրի ամենաբարձր ամբիոնում` Ազգային ժողովում ելույթ ունեցողների ոչ հայեցի խոսքը: Թերեւս դրա հետեւանքն էր, որ փետրվարի 21-ին, երբ ողջ աշխարհը տոնում էր Մայրենի լեզվի միջազգային տոնը, Հայաստանում այն ընթացավ առավել տխուր: Ըստ բանասիրական գիտությունների դոկտոր, ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն ՎԻԿՏՈՐ ԿԱՏՎԱԼՅԱՆԻ` պետք է նպաստել լեզվամշակույթի բարձրացմանը, քանի որ  մեր հասարակության մեջ կա մշակութային ընդհանուր անկում, որի հետ կա նաեւ լեզվամշակույթի անկում:

Կալանավորումը խոշտանգման մի ձեւ է, որը կիրառվում է երկրորդ նախագահի նկատմամբ. Վիկտոր Սողոմոնյան

 

 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ՀՆՉԻ ՄԻԱՅՆ ՄԵՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ` ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆԸ»

Այնուամենայնիվ, Վ. Կատվալյանը վստահեցնում է. «Մենք կարիքն ունենք լեզվի, լեզուն մեր կարիքը չունի, իր ճանապարհը կգտնի: Հայոց լեզվի ճակատագիրը կախված չէ ո՛չ անհատներից, ո՛չ իշխանություններից եւ ո՛չ էլ մարդկանց խմբերից: Հայոց լեզուն եղել է, կա ու կլինի, իր ճանապարհը լեզուն միեւնույնն է կգտնի, մեր խնդիրն է չխանգարել եւ նպաստել հայոց լեզվի բնականոն զարգացմանը: Որքան կարողանանք նպաստել, այնքան մեր լեզուն ավելի պայծառ կլինի, զորեղ կլինի եւ իր նպաստը կբերի պետությանը, ազգին, ժողովրդին»,- ասում է Վ. Կատվալյանն ու մայրենիի հզորացման համար ճանապարհներ ու հիմքեր թվարկում. «Ինչ խոսք, պետք է հզորացնել հայերենի դասավանդումը հանարակրթական դպրոցում, բուհական համակարգում պետք է մեծ տեղ տալ հայերենին, քանի որ ուսանողը որքան լավ տիրապետի մայրենի լեզվին, այնքան լավ կկարողանա յուրացնել իր մասնագիտական գիտելիքները»,- առաջարկում է Կատվալյանն ու հստակեցնում. «Առաջարկում եմ այդ ամենի դեմ պայքարել դպրոցում, հետո նոր` բուհում: Ընդհանրապես հեռուստատեսությամբ, որը հատկապես մեծ դերակատարություն ունի, ցավոք, խոսակցական եւ գրական լեզու հասկացությունների շփոթ ենք նկատում: Մարդիկ չգիտեն, որ հեռուստատեսությամբ պետք է հնչի միայն մեր պաշտոնական լեզուն` գրական հայերենը: Այլ կերպ ասած` հեռուստատեսությունը շատ մեծ դեր ունի եւ պետք է անընդհատ համապատասխան հաղորդաշարեր կազմակերպի: Իհարկե, պետք է հստակ վերահսկել սերիալների լեզուն, որտեղ լեզուն շատ է աղավաղվում, հատկապես պատանիների, երիտասադ սերնդի խոսքը: Հեռուստատեսությունը մշակույթի դրսեւորում է, եւ մշակույթը պետք է բարձր լինի, ձգտի բարձրացնել մարդուն»:

«Սիթքոմները պահպանել են գռեհիկ հումորը». Սերգո Երիցյան (տեսանյութ)

 

«... ՈՐ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻՑ ՉՎՆԱՍԵՆ ՄԵՐ ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ»

Կատվալյանի դիտարկմամբ` երբեմն սերիալային դեմքերի կողմից լեզուն աղավաղելու համար անհիմն պատճառաբանություններ են բերվում. «Հաճախ պատճառաբանում են, թե իրենք անմիջական խոսք են բերում սերիալներ, իսկ դա խոսակցական լեզուն է, ներողություն արտահայտությանս` փողոցի լեզուն: Մինչդեռ, կարելի է այդ նույն բաները շատ լավ գրական լեզվի մի փոքրիկ տաբերակով արտահայտել, որը մոտ է խոսակցականին: Հիշենք «Հայֆիլմի» մեր նախկին ֆիլմերը` «01-99», կամ` «Ոսկե ցլիկը», այնտեղ մի՞ թե խոսում են մաքուր, գրական հայերենով, իհարկե, ոչ, խոսում են գեղեցիկ հայերենով, որն իր մեջ ներառում է գրական եւ խոսակցական լեզվի շատ գեղեցիկ համադրությունը: Ուղղակի պետք է ունենալ բավարար բարեկրթություն եւ ճաշակ, որպեսզի կարողանա այս երկուսը գեղեցիկ ձեւով համադրել: Մեր ռեժիսորներն ու հեռուստատեսության աշխատողները պարտավոր են հեռուստատեսությունից հայ պատանուն, ընդհանրապես հայ մարդուն մատուցել գեղեցիկ հայերեն եւ չվնասել մեր լսողությունը: Փոխարենը ամեն օր, երբ պատահաբար ալիքներով անցնում ենք, զգում ենք, թե ինչպես է վիրավորվում մեր լսողությունը, տհաճ է, տգեղ է»:

«Պետք է լեզվի պաշտպանության մասին մտածենք տարին բոլոր». Սերգո Երիցյան (տեսանյութ)

 

«ԵՐԲ ՄԱՐԴԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԳԵՂԵՑԻԿ ԽՈՍԵԼ, ՍՏԻՊՎԱԾ ՀԵԳՆՈՒՄ Է ՀԱՅԵՐԵՆԸ»

Լեզվի ինստիտուտի տնօրենը ցավ է ապրում, երբ չեն գնահատում մեր հարստությունն ու հեգնում են ոսկեղենիկ հայերենը. «Ցավոք, հիմա կան մարդիկ, որոնք հեգնանքով են ոսկեղենիկ հայերեն բառն արտասանում, որովհետեւ իրենցից այնքան հեռու է այդ ոսկեղենիկ հայերենը, որ մարդը չի կարողանում գեղեցիկ խոսել, ստիպված հեգնում է հայերենը եւ ոսկեղենիկ հայերենը: Կարծում եմ` օժանդակ բայի «Է»-ն փողկապի դեր է կատարում, երբ մարդը փողկապով է, նկատած պիտի լինեք, որ իրեն ավելի զուսպ ու կիրթ է պահում: Հայերենի համար «Է» օժանդակ բայը փողկապի դեր է կատարում: Եթե մարդն օգտագործում է «Է» օժանդակ բայը, փորձում է պահանել նորմատիվ գրական հայրենի կանոնները: Երբ անցնում է կանոնները, անմիջապես կառույցը խարխլվում է, եւ խոսակցական լեզուն գալիս, գրավում է գրական լեզվի տեղը: Պետք է հասկանաք, որ ունենք պետական լեզու, որը հայերենն է` իր բոլոր դրսեւորումներով: Բայց ունենք նաեւ պաշտոնական լեզու, որը գրական հայերենն է, ընդ որում արեւելահայերեն եւ արեւմտահայերեն գրական լեզուները: Ի դեպ, արեւմտահայերենը նույնպես գրական հայերեն է, որն ըստ Սահմանադրության, պաշտոնական լեզու է: Իմիջիայլոց, չի օգտագործվում այդ դրույթը այնպես, որ լեզվի յուրաքանչյուր աղավաղում օրենքի խախտում է»,- հիշեցնում է Վ. Կատվալյանն ու հորդորում. «Ընդհանրապես պետք է նկատի ունենաք, որ մի պետություն ենք, որը շրջապատված չէ, մեղմ ասած, բարեկամներով, եւ դիմակայելու համար պետք է մեր ազգային դիմագիծը, ինքնությունը ուժեղացնենք: Այդ առումով առաջնահերթ նշանակություն ունի մեր մայրենի լեզուն` հայերենը: Բնականաբար, ոչ թե պետք է բարեփոխումները տանել այն ուղղությամբ, որ հայերենի դիրքերը, այսպես կամ այնպես սասանվեն, այլ հզորացնել հայերենը եւ այդ թերությունները վերացնելու ուղիով ընթանալ»:

«Արցախը որեվէ մեկ այլ երկրի հետ չի կարող լինել, բացի Հայաստանից». Սերգո Երիցյան (տեսանյութ)

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մանրամասները` տեսանյութում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА