o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չոլի աղվեսները» հիմա լավ չաղացել են պարգևավճարներով. Գուրգեն Եղիազարյան

26.02.2020 15:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Չոլի աղվեսները» հիմա լավ չաղացել են պարգևավճարներով. Գուրգեն Եղիազարյան

«Նիկոլ Փաշինյանին պատգամավոր է դարձրել Սերժ Սարգսյանը: Ինչ ասեմ քեզ, որ քո «քյալեն» մտնի։ Ասեմ, այդ բաները, որ անում ես, հիշիր քո անցյալը, հիշիր Սերժին, ոնց էր քեզ պատգամավոր սարքում»։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Վերջինիս խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի Իջևանաբնակ քավորը բանակի հաշվին միլիոններ է աշխատում, և այդ ամենը խրախոսվում է Փաշինյանի կողմից:

Էդ սալյարկան հորինված պատմություն է ժող ջանին և հպարտին կերակրելու համար. Գուրգեն Եղիազարյան

Iravunk.com-ը բանախոսին ուղղեց հետևյալ հարցերը. Ձեր խոսքում անդրադարձաք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի դատվածության փաստը թաքցնելու հանգամանքին, ըստ ձեզ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից որքանո՞վ է իրավաչափ, կենսագրությունից ջնջել նմանօրինակ փաստ, ինչպես նաև ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի արդյունքում, ի՞նչ եք կարծում իշխանությունները կկարողանա՞ն օրինական ճանապարհով ձեռք բերել 650.000 ԱՅՈ,թե՞ ոչ:

Բանախոսի խոսքով՝ Հայաստանում որևէ օրինական երևույթ չկա, Եղիազարյանի խոսքով՝ մնացյալ նախարարներն անգամ չունեն կենսագրական: Գորգեն Եղիազարյանի խոսքով՝ քանի սա (նկատի ունի Փաշինյանը. խմբ) վարչապետ է ինձ օրինականությունից հարց չտաք:

Բանախոսի պնդմամբ՝ 50.միլիոնի պարգևավճարները իշխանությունների վրա լավ է ազդում, քանի որ «Չոլի աղվեսները» հիմա լավ չաղացել են, հավելեց նա: Բանախոսի խոսքով՝ գեղեցիկ պարգևավճարներով ամեն ինչ լափում:

Մանրամասները՝ տեսանյութում. 

Հայկ Գևորգյան 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА