o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԻ՛ ՄՏԵՔ ՕՏԱՐԻ ԽՄԲԱԳՐԱԾ ԱՎԵՏԱՐԱՆՈՎ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻ, ՏԻԿԻ՛Ն

26.02.2020 16:16 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՄԻ՛ ՄՏԵՔ ՕՏԱՐԻ ԽՄԲԱԳՐԱԾ ԱՎԵՏԱՐԱՆՈՎ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻ, ՏԻԿԻ՛Ն

Հարգարժան տիկի՛ն Սոնա Այվազյան,

Ձեզ հիշեցնեմ, որ ՀՀ սահմանադրության հոդված 17-ի 2-րդ կետով մեր երկրում կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: Հաջորդ` 18-րդ հոդվածով, պետությունը ճանաչում է Հայոց առաքելական ազգային սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա մշակույթի զարգացման գործում և ազգապահպանական խնդիրներում:

Եկեղեցու հարցում ԲՀԿ դիրքորոշումն անփոփոխ է, Բագրատյանի կարծիքը` անձնական

Այստեղից էլ հասկանալի է, թե ինչի վրա են ծախսվում մեր` հոգևոր իրավասության սահմանների ընդգրկվածության առումով աշխարհի մեծագույն կառույցներից մեկի` Հայ առաքելական սուրբ եկեղեցու եկամուտները: Եթե սրան էլ հավել ենք հայոց պետականության, ազգային արժեքների, ավանդույթների, հոգևոր անվտանգության դեմ ուղղված արտաքին դրսեկ, արդի բազմապիսի մարտահրավերներին դիմակայելը, ապա, կարծում եմ, խնդիրն ավելի պարզ է դառնում:

Հարգարժա՛ն տիկին, Դուք պահանջում եք թափանցիկություն եկեղեցու նկատմամբ, որն անիմաստ է: Եկեղեցին մեր պետականության գոյության, մեր ազգի լինելիության հիմքերից մեկն է, մեր հոգևոր բանակը, իսկ եկեղեցականները` մեր հոգևոր զինվորականությունը: Ասել է թե բանակն ունի իր ռազմական գաղտնիքները: Ի՞նչ պարտադիր է հավատացյալը կամ պողոսն իմանա, թե որտեղ են ծախսվում հանգանակված միջոցները: Գուցե՞ Ձեր օտարերկրյա ղեկավարությանը հետաքրքրում է մարտավարական այն խնդիրը, թե որքա՞ն գումարներ է ծախսում Մայր Աթոռը տոտալիտար աղանդների դեմ պայքարում: Սա արդեն լուրջ հարց է, հոգևոր ռազմական գաղտնիք, որի պատասխանը գիտի միայն Հայոց Հոգևոր Գերագույն Հրամանատարն ու նրա ռազմական շտաբը` Գերագույն հոգևոր խորհուրդը:

Ավելի լավ է Ձեր միջոցով Ձեր օտարերկրյա ղեկավարությանը խորհուրդ տամ քիթները չխոթել Հայ եկեղեցու ունեցվածքի չափի (դա բարեբախտաբար աշխարհով մեկ այնքան շատ է, ինչքան աստղեր Ձեր պարոնայք տեսնում են բեռլինյան աստղազարդ երկնքում) ու գույքի կարգավիճակի մեջ` հիշեցնելով Ռուսաց Նիկոլայ II ցարի 1903 թ. հունիսի 12-ի տխրահռչակ օրենքի և բոլշևիկների 1920-1940 թթ. ձախողված դասերի մասին:

Եվ վերջում, հարգարժա՛ն տիկին Այվազյան, ես չգիտեմ, թե Ձեր կազմակերպությունը հանրության ո՞ր շերտերի շրջանում է անց կացրել հետազոտությունը (գուցե՞ նաև տարազան աղանդավորական), բայց, կարծես, հասարակության համար մեծագույն չարիք համարվող կոռուպցիան մեր իրականությունում, տարաբապտաբար, այնքան էլ չի վերացել, այլ` մուտացիայի է ենթարկվել:

Հարգանքներով` Աշոտ Մանուչարյան

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА