o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեանի քարուքանդ փողոցները «այո» են քարոզում (Տեսանյութ)

26.02.2020 16:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երեանի քարուքանդ փողոցները «այո» են քարոզում (Տեսանյութ)

Ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասեր. «Չկա ավելի զորեղ բան, քան ժողովրդական, «ինքնագործ» քարոզչությունն է»: Սակայն, այս անգամ իշխանության սրած բիզը հենց իրենց ծակեց: ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ իր հարցազրույցներից մեկում պնդել էր, որ ճանապարհների ասֆալտի որակն, այո՛, շատ անմիջական կապ ունի ՍԴ-ի եւ հանրաքվեի հետ, բայց արի ու տես, որ Երեւանի քաղաքապետարանն էլ ամենայն պատասխանատվությամբ ապացուցում է, որ քարուքանդ փողոցը ոչ թե «Ոչ», այլ «Այո» է քարոզում: Հանրաքվեի նախընտրական այս թեժ օրերին ահավոր քար ու փոսեր են ոչ թե հեռավոր մարզերում կամ գյուղերում, այլ երեւանյան փողոցներում: Այդ «ինքնագործ քարոզչությանը», երեկ առնչվեցին բոլոր նրանք, ովքեր գնացել էին Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` աջակցելու ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին: Դատարանի հարակից փողոցը խայտառակ անանցանելի էր դարձել ոչ թե մեքենաների խտության, այլ փոսերի ու քարերի պատճառով: Իսկ թե ինչով են զբաղված վարչական շրջանի ղեկավարները, կարծում ենք` ավելորդ է նույնիսկ հարցնել, որովհետեւ գուցե հենց նրանց առաքելությունն է այդպես քարոզել իրենց «Այո»-ն: 

Երեւանի մետրոպոլիտենը փակ է

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА