o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետությունից ոչ մի ազդակ չեմ ստացել՝ հոբելյանս նշելու». Ռազմիկ Դավոյան (Տեսանյութ)

26.02.2020 22:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Պետությունից ոչ մի ազդակ չեմ ստացել՝ հոբելյանս նշելու». Ռազմիկ Դավոյան (Տեսանյութ)

Բանաստեղծ, հասարակական գործիչ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ համար տարին հոբելյանական է. մի քանի ամսից կլրանա նրա 80-ամյակը:  Մտադիր է պոեզիայի երեկոյով նշանավորել տարին: «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ ունի նախաձեռնած շատ անելիքներ, ծրագրեր, վեպ, ապա` պետականությունը կազմավորելու ուսումնասիրության կարեւոր աշխատանքի վրա է կանգ առել:

Հարյուր տարի է՝ Բալասանյանները թույլ չեն տալիս թուրքերի հետ ապրենք․․․ (Տեսանյութ)

- Պարոն Դավոյան, իսկ հոբելյանն ինչպե՞ս եք պատրաստվում տոնել:

- Անկեղծորեն, ոչ մի շահագրգռություն չունեմ եւ այդ կապակցությամբ սպասելիքներ էլ չունեմ, բայց իմ բարեկամները, մտերիմները, համակիրները, որոնց թվում նաեւ դուք, դա նշում եք: Իսկ եթե նշում եք, կնշանակի` պարտավոր եմ դա ընդունել ի գիտություն եւ շնորհակալաբար ընդունել: Բայց մտադիր եմ մեր ժողովրդին, իմ ընթերցողներին պոեզիայի երեկո պարգեւել կա՛մ Ֆիլհարմոնիայում, կա՛մ Օպերային դահլիճում, որ մարդիկ կարողանան գալ եւ միասին վայելենք պոեզիա, ինչն էլ կլինի իմ մեծագույն պարգեւը իմ 80-ամյակին:

- Կարծում ենք` հանրությունը կարոտ է նման երեկոների:

- Անշուշտ, ես էլ եմ այդպես կարծում: Այսքան խոսքերը ժողովրդին ուղղորդում են բոլորովին ուրիշ տեղ, բոլորն էլ հոգսեր, մտածումներ ունեն, դժվարությունների հսկայական պատնեշներ կան, որոնք պետք է հաղթահարեն իրենց սերունդների համար, վաղվա օրը լուսավոր ու պայծառ սպասումների մեջ է, բայց դժբախտաբար դա տեղի չի ունենում եւ չի էլ կարող տեղի ունենալ այն իրավիճակի մեջ, ինչ որ ունենք այսօր: Ինչպես հումորը չի կորցնում ժողովուրդը, այդպես էլ` պոեզիայի հետ շփվելու քաղցը, միշտ մնում է ուժի մեջ:

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА