o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մոբիլիզացիա» ընտրական հանձնաժողովների ձեւավորման համար. «ոչ»-ի կողմը 4000 մարդու հարց պետք է լուծի. «Փաստ»

27.02.2020 10:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Մոբիլիզացիա» ընտրական հանձնաժողովների ձեւավորման համար. «ոչ»-ի կողմը 4000 մարդու հարց պետք է լուծի. «Փաստ»

«Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ընտրական հանձնաժողովների ձեւավորման հարցում։ Ինչպես հայտնի է, հանրաքվեի ժամանակ ընտրական հանձնաժողովները ձեւավորվում են հետեւյալ սկզբունքով. երկուական անդամ առաջադրում են «այո»-ի ու «ոչ»-ի նախընտրական շտաբները կամ ներկայացուցիչները, այլ կերպ ասած՝ քարոզչության կողմերը։ 

Կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերը պետական կառավարման համակարգերի համար. Արմեն Աշոտյան

Հանձնաժողովների մնացած երեք անդամներին առաջադրում է ընտրատարածքային հանձնաժողովը։ Այսինքն, ստացվում է այնպես, որ «ոչ»-ի կողմնակիցները հանձնաժողովներում 4016 անդամի հարց պետք է լուծեն։ 

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները ջանում են հանձնաժողովների կազմավորման «մոբիլիզացիան» առավելագույնս վերցնել իրենց ձեռքը։ 

Հանձնաժողովների ձեւավորման վերջնաժամկետը մարտի 1-ն է, եւ, մեր տեղեկություններով, իշխանություններն ամեն ինչ անում են հնարավորինս «սվոյ» մարդկանցով ապահովելու հանձնաժողովները՝ հատկապես ԸՏՀ-երի կողմից առաջադրվող 3 տեղերի հարցում։

Մյուս կողմից՝ մեզ տեղեկություններ են հասել, որ «ոչ»-ի քարոզչական շտաբին արդեն իսկ մեծ թվով մարդիկ են դիմել՝ ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու համար»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА