o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴՐԱՄԱՀԱՎԱՔ 2020. «Ոսկե հորթը» վերադառնում է

27.02.2020 14:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԴՐԱՄԱՀԱՎԱՔ 2020. «Ոսկե հորթը» վերադառնում է

Երեւի շատերը կհիշեն, թե ինչպես էր  ընկեր Բենդերը  հաստափոր գործը թեւի տակ գնացել թաքնված օլիգարխ Կորեյկոի մոտ` կազմած գործը 1 մլն-ով վերջինիս վրա վաճառելու նպատակով: Եվ ինչպես էր Կորեյկոն մտել թախտի տակ` իր փողերը հաշվելու եւ Օստապ Իբրահիմովիչին փոխանցելու նպատակով: Փաստորեն վերջին 100 տարվա մեջ գոնե Հայաստանում ոչինչ չի փոխվել, պարզապես  Օստապ Բենդերի փոխարեն այսօր թախտի վրա Նիկոլ Վովայեվիչն է, իսկ Կորյեկոները շատ եւ բազմապիսի:

Ձեռնպահ մնացեք ՊՆ-ի անունից կամ նախարարության համար ներկայացվող որևէ դրամահավաքության մասնակցությունից

Օրերս «Դվին» հյուրանոցում նիկոլենց խունտայի կողմից անցկացրած դրամահավաքը ոչ այլ ինչ էր, քան պետական ռեկետ, կոռուպցիա եւ շանտաժ մեկ փաթեթեում: Ո՞վ է տեսել, որ պետությունը, օգտագործելով իր ադմինիստրատիվ ռեսուրսը, կանչի բիզնեսմեններին «կզարան»: Վերաշարադրելով Նիկոլի հայտնի արտայատությունը` կարող ենք հարց տալ. «Իսկ կա՞ Հայաստանում  որեւէ մի բիզնեսմեն, որ Նիկոլին կարող է չէ՛ ասել»: Գուցե մի 2-3-ը կան, բայց մենք տեսնում ենք, թե ինչ են անում նրանց հետ, իսկ ասֆալտին պառկել ոչ ոք չի ուզում, «ավելի լավ է Նիկոլին ու Նիկոլի կնգան իրենց փայը տանք ու հետո մեր գործը անենք»: Եթե առաջ ճիշտ թե սուտ խոսում էին Սաշիկի մասին, ապա այսօր մի Սաշիկ Նիկոլն է, մի Սաշիկ` Նիկոլի կնիկը, մի Սաշիկ` Նիկոլի աղջիկը, մի-մի Սաշիկ էլ` բոլոր մնացած իր նազիր-վեզիրները: Հիմա այդ խեղճ Լֆիկը, ՍԱՍ-ի Արտակը  եւ այլոք, նման օլիգարխները քանի կտոր կիսվեն, որ սրանց ախորժակը բավարարեն: Իսկ ախորժակը մեծ է` սոված-ծարավ տղերքը եկել են: Դե, օլիգարխներ, մտեք թախտի տակը, մինչեւ անցնի վտանգը, իսկ մինչ այդ խելոք մուծվեք տարբեր տեսակի դրամահավքներում:

Ա, Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА