o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երկուսն էլ փորձում են դուր գալ. Վազգեն Խաչիկյանը քաղաքական եւ ազգային խոհանոցների նմանության ու տարբերության մասին

27.02.2020 15:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
Երկուսն էլ փորձում են դուր գալ. Վազգեն Խաչիկյանը քաղաքական եւ ազգային խոհանոցների նմանության ու տարբերության մասին

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուընկալել ենք նախկին քաղաքական գործիչ, այժմ խորհարարության վարպետ, «Նոյ Ռաֆթինգ» ակումբի ղեկավար ՎԱԶԳԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԻՆ:
- Պարոն Խաչիկյան, Դուք երկար տարիներ եղել եք քաղաքականության մեջ, եղել եք պատգամավոր, զբաղեցրել եք պատասխանատու պաշտոններ եւ քաղաքականությունից կտրուկ շրջադարձ կատարեցիք դեպի ազգային խոհանոց: Ի՞նչով էր պայմանավորված այս կտրուկ անցումը:
- Նախ ասեմ, որ ինձ համար մեծ պատիվ է հարցազրույց ունենալ 30 եւ ավել տարվա պատմություն ունեցող թերթի հետ, որն ունի իր ուրույն դերը մեր հասարակության մեջ: Ինչ վերաբերում է խոհանոցային անցմանը, ապա նշեմ, որ դեռեւս 2009 թվականից մենք արդեն Ախթալայում կազմակերպում էինք Սեդրակ Մամուլյանի հետ մեկտեղ խորովածի փառատոններ եւ դա դիտարկում, որպես բրենդինգի զարգացման տարածման ձեւ: Այնուհետեւ, ինչպես գիտեք ես ազատազրկվեցի, իսկ ազատ արձակվելուց հետո` որոշեցի զբաղվել նրանով, ինչը ինձ համար հոգեհարազատ է: Եվ մտածելով գաստրոտուրիզմի հեռանկարային զարգացման մասին Հայաստանում, սկսեցի զբաղվել նաեւ խոհարարությամբ: Իմ նպատակն է ոչ միայն տարածաշրջանի այլեւ ամբողջ ՀՀ-ի խոհանոցի ներկայացումը դրսում: Ցանկանում ենք հասնել նրան, որ հայկական խոհանոցը եւս դիտվի ֆրանսիական, իտալական, պերուական, վրացական, ուզբեկական խոհանոցների նման: Ցավոք մեր խոհանոցը աշխարհին այդքան էլ հայտնի չէ, ի տարբերություն որպես ազգի:

Փաստաբանըՙ դիմակ կրելու պարտադրանքի մասին

Մանրամասները տեսանյութում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА