o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

27.02.2020 17:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

Կյանքից հեռացել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը:

ԱՄՆ-ում 1 օրում կորոնավիրուսից մահացել է ռեկորդային թվով՝ ավելի քան 1700 մարդ․ CNN

Նրա մահվան մասին ֆեյսբուքյան  էջում գրել է զբոսաշրջության մասնագետ Վահե Լորենցը։

Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ. հուլիսի 30-ին։ Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։  1978 թ. ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։

Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձանները ամբողջ Պատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտել և ցուցակագրել է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ:

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 76 նոր դեպք է գրանցվել, 1 մարդ մահացել է

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА