o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծեծի են ենթարկվել «Ծիրան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցներն ու ավտոլվացման կետի աշխատակիցը

27.02.2020 19:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ծեծի են ենթարկվել «Ծիրան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցներն ու ավտոլվացման կետի աշխատակիցը

Ծեծկռտուք Երևանում. <Խաղողի վազ> ռեստորանային համալիրի մոտ ծեծի են ենթարկվել «Ծիրան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցներն ու ավտոլվացման կետի ավտոլվացողը։ Ըստ SHAMSHYAN.com-ի  ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 26-ին, Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը 21:30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցում գործող «Խաղողի վազ» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության համայնքային ոստիկանության բաժանմունքների, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները պարզել են, որ նույն օրը նշված ռեստորանային համալիրի մոտ, դեռևս չպարզած անձը հարվածել է Երևանի բնակիչներ, 30-ամյա Անդրանիկ Մ.-ի, 28-ամյա Արթուր Գ.-ի, 30-ամյա Արման Գ.-ի և Արագածոտնի մարզի բնակիչ, 28-ամյա Ղևոնդ Օ.-ի մարմնի տարբեր մասերին, ովքեր ստացել են մարմնական վնասվածքներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Անդրանիկ Մ.-ն աշխատում է ավտոլվացման կետերից մեկում՝ որպես ավտոլվացող, Արման Գ.-ն, Արթուր Գ.-ն և Ղևոնդ Օ.-ն աշխատում են «Ծիրան« սուպերմարկետում՝ որպես անվտանգության աշխատակիցներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնյան, հերթական անգամ առձեռն կաշառք ստանալիս բռնվել և բերման է ենթարկվել․ ԱԱԾ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА