o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եղեսպակի օգտակար հատկությունները և օգտագործումը

27.02.2020 19:07 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Եղեսպակի օգտակար հատկությունները և օգտագործումը

Եղեսպակը՝ հազար հիվանդության դեմ

Այս դեղաբույսի անվանումը հին հունական ծագում ունի և նշանակում է արև,առողջություն և բարեկեցություն:Հիպոկրատն այն անվանում էր <սուրբ դեղաբույս>:

Սովորաբար եղեսպակը օգտագործում են որպես բերանի ողորման միջոց՝ անգինայի սուր ընթացքի դեպքում,քրոնիկական տոնզիլիտի,ստոմատիտի ու բերանի խոռոչի շատ հիվանդությունների դեպքում:Օր.՝հերպեսիկ ստոմատիտի ժամանակ շատ լավ օգնում է հետևյալ բաղադրատոմսը.1ճաշի գտալ եղեսպակի խոտը լցնել 1 բաժակ եռ. ջրի մեջ ու թրմել 1 ժամ:Հետո քամել ու ստացված թուրմով անել ողողումներ:

14 օգտակար խորհուրդ՝ ամանորյա կերակուրները պատրաստելու կանոնների մասին

Բացի այս,եղեսպակ կարելի է օգտագործել նաև  ստամոքսի հիվանդությունների,խոլեցիստիտի,հեպատիտի,շաքարային դիաբետի թույլ ձևերի դեպքում:Եղեսպակով լոգանքները շատ օգտակար են պսորյազի,էկզեմաների ու այլ մաշկային հիվանդությունների դեպքում:Եղեսպակը նաև շատ լավ միջոց է կորյակների դեպքում:Եղեսպակի օգնությամբ կարելի է բարձրացնել դիմադրողականությունը:Վերցնել հավասար քանակությամբ երիցուկ,մասուր և եղեսպակ:3 ճաշի գդալ այս խառնուրդի վրա լցնել 3 բաժակ եռ. ջուր ու ողջ  գիշեր թողնել թերմոսում:Առավոտյան քամել ու խմել օրը 3 անգամ՝100ական գրամ՝ուտելուց 30 րոպե առաջ:

Ընդանրապես բուսաբույժները գտնում են,որ եղեսպակը լավացնում է հիշողությունը և մաքրում է արյունատար անոթները:Պարզվել է,որ այն ունի կատալիզատրի դեր և նման է մարդկային հորմոններին:Օր.՝էստրոգեններին՝կանանց սեռական հորմոնին:Ահա թե ինչու կանանց 35ից հետո խորհուրդ է տրվում անցկացնել երիտասարդացման կուրս՝խմելով տարվա մեջ 3 անգամ,առավոտյան,1ամիս շարունակ՝1 բաժակ եղեսպակի թուրմ՝ 1 թեյի գդալ եղեսպակին 1 բաժակ եռ. ջուր:

Պետք է նշել,որ այսքան դրական ազդեցությունների հետ մեկտեղ՝դեղատնային եղեսպակն ունի նաև լուրջ հակացուցումներ,օրինակ՝վահանագեղձի հիվանդություն ունենալու դեպքում պարզապես պետք է հեռու մնալ այս դեղաբույսից:Այն հակացուցված է նաև երիկամային հիվանդություն ունեցողներին՝նեֆրիտ,պիլենոնեֆրիտ,գլոմերոնեֆրիտ և այլն:Չի կարելի եղեսպակն ընդունել ուժեղ հազի դեպքում.այն միայն կուժեղացնի հազը:Եղեսպակը լավ չի ազդում նաև հիպոտոնիկների վրա:Օգտագործելու դեպքում էլ չարժե ընդունել 3 ամսից ավելի,անպայման պետք է ընդմիջում տալ:Եղեսպակը հակացուցված է հղիներին ու կերակրող մայրերին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА