o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արցախը որեվէ մեկ այլ երկրի հետ չի կարող լինել, բացի Հայաստանից». Սերգո Երիցյան (տեսանյութ)

28.02.2020 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Արցախը որեվէ մեկ այլ երկրի հետ չի կարող լինել, բացի Հայաստանից». Սերգո Երիցյան (տեսանյութ)

Եթե նախորդ գումարման խորհրդարանների պատգամավորներից ոմանց քննադատում էին ոչ հայեցի խոսքի համար, ապա այսօր այդ նույն քննադատողները, արդեն պատգամավորական մանդատ ստացած, ԱԺ-ից հնչեցնում են աղավաղված հայերեն, երբեմն էլ` անցնում ժարգոնիԲանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հեռուստալրագրող ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ դրա մասին հենց պաշտոնյաները պետք է մտածեն:

Հաղթած պատերազմը՝ չի քննվում ինչ-որ ամոթալի հանձնաժողովներում. Նաիրա Կարապետյան

- Այդ մարդիկ պետք է հասու լինեն լեզվական մշակույթի սկզբունքներին, մենք չենք կարող դասընթացներ կազմակերպել նոր ընտրված պատգամավորների կամ նախարար նշանակվածների համար: Նրանք, ստանձնելով այդ պաշտոնները, պետք է մտածեն իրենց լեզվական հնարավորությունների մասին: Եթե ինչ-որ խնդիրներ ունեն, առաջին հերթին իրենք պետք է շահագրգռված լինեն, որպեսզի ավելի մաքուր հայերենով խոսեն: Բայց, կարծես թե, վերջին շրջանում առանձնապես տարածված է, այսպես կոչված, ցանկացած լեզվախառը բառեր օգտագործելով, ինչ-ինչ նպատակակետային արտահայտություններով մտքեր արտահայտել: Կարծում եմ` ժամանակն է, այս մասին պետք է մտածել, այդ բառերը գուցեեւ տպավորիչ են, բայց չէ՞ որ այդ «տպավորիչ» բառերը փոխանցվում է մեր երեխաներին:

Պատմությունից երբեք դասեր չենք քաղում, սա մեր գենային սխալն է. Վարդան Մնացականյան

Պարոն Երիցյան, տարիներ առաջ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված Ձեր այն հարցին, թե երբ է մեր ժողովուրդը լավ ապրելու, նա պատասխանել էր, թե «Սերգո՛ ջան, քանի դեռ Ղարաբաղի հարցը չենք լուծել, վատ ես ապրելու»: Իհարկե, թեւավոր դարձած այդ խոսքն այսօր էլ է ակտուալ, քանի որ մեր երկրում ամեն ինչ տեղի է ունենում Արցախի հարցի շուրջ: Ի վերջո, Արցախյան հարցին հանգուցալուծում տեսնո՞ւմ եք, թե դեռ պիտի ժողովուրդը վատ ապրի:

«ԹՈՒՐՔԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԻՆ ՄՈՏԵՑԵԼ, ՈՐ ՍԱՍՈՒՆՍ ՎԵՐ Է ԿԱՑԵԼ ՈՒ ԿՐԱԿԵԼՈՎ ԱՌԱՋ ԳՆԱՑԵԼ»

Կարծում եմ` Արցախի հարցի լուծումը, գոնե այն ուղենիշները, որն ունի մեր ժողովուրդը, բոլորիս է հայտնի: Արցախը որեւէ մեկ այլ երկրի հետ չի կարող լինել, բացի Հայաստանից: Արցախն արդեն վաղուց անկախ ինքնիշխան պետություն է, մենք այս առումով որեւէ հետընթաց չունենք անելու: Նաեւ կյանքն է ցույց տալիս, որ այն երազած վիճակը, ապրելակերպը, երկիրը, որ մենք ուզում ենք ունենալ, այո, կարող է լինել միայն Արցախի խնդրի լուծումից հետո: Գաղտնիք չէ, որ մենք Արցախին օգնում ենք, աջակցում ենք, եւ մեր պայծառ մտքերը, ձգտումները, ցանկությունները Արցախի հետ են կապված: Եթե մենք Արցախի խնդիրը լուծենք, ապա այդ նույն մտքերը, նպատակները կարող ենք այլ ուղղություններով տեղափոխել, եւ այդ դեպքում մեր կյանքը կարող է ավելի արագ փոխվել: Այնպես որ, քանի դեռ Արցախի խնդիրը չենք լուծել, մի քիչ դժվարություններ ունենալու ենք: Դրանք պետք է ձգտենք բարձր մակարդակով տանել, քանի որ այն մեր ազգային ինքնության, ազգապաշտության, այս հող ու ջրի վրա մեզ հաստատելու ամենակարեւոր գործոնն է: Այնպես որ, ինչ ասվել է տարիներ առաջ, դեռեւս իր ընթացքի մեջ է: Ես առավել քան վստահ եմ, որ առաջիկա ժամանակահատվածում պետք է կարողանանք իսկապես Արցախի խնդիրը լուծել այնպես, ինչպես ցանկանում է ամեն մի հայ, ինչպես մեզանից յուրաքանչյուրն է մտածում եւ ձգտում, որ Արցախը իսկապես լինի արժանի ամեն մի արցախցու, ամեն մի հայի նպատակին, ցանկությանը եւ երազանքին:

«ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՏԸ ԽԱՌՆ Է»

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА