o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿԱՅԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ԴՈՒ ԻՆՔԴ ԷԼ ԵՍ ՔԵԶ ՎԱՏ ԶԳՈՒՄ»

28.02.2020 20:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԿԱՅԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ԴՈՒ ԻՆՔԴ ԷԼ ԵՍ ՔԵԶ ՎԱՏ ԶԳՈՒՄ»

Հայոց պատմություն, Հայ գրականություն եւ Հայոց լեզու առարկաների պարտադիր դասավանդելու հարցը բուհերում կրթական ոլորտի պատասխանատուներին հանգիստ չի տալիս: Նրանք այս առարկաներից ձերբազատվելու միջոց են համարում ՀՀ «Բարձրագույն կրթության եւ գիտության» օրենքի նախագիծը, որի շուրջ քննարկումները հասավ նաեւ խորհրդարան: Կայացած լսումների ժամանակ հնչեցին ամենաֆանտաստիկ ժանրի արդարացումներ` հայագիտական առարկաների դասավանդումը մեկ համարելով երկրի միլիտարիզացում, մեկ էլ` թե բա ազգայնամոլություն: «Իրավունքի» հետ զրույցում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ անդրադարձավ վերոնշյալ քննարկմանը:

Թրքասեր Սորոսի հարցազրույցներն «անմեկնելի են», «Բաց հասարակությունը»` փակ

- Պարոն Մինասյան, ոմանք ԱԺ ամբիոնից փորձում էին համոզել, թե պարտադիր բաղադրիչը հանելը դեռ չի նշանակում, որ բուհերի ֆակուլտետներում կդադարեն դասավանդել հայագիտական առարկաները, քանի որ այն դառնալու է հայեցողական: Ի՞նչ կասեք այս մասին:

–  Երեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի վերջերս տեղի ունեցած քվեարկությունն այս առարկաներին գերակայություն տալու վերաբերյալ ցույց տվեց, որ հատկապես բնագիտական ֆակուլտետների մեծ մասը, եթե վաղը սա օրենքի ուժ ստացավ, միանշանակ, կհանեն այս առարկաները: Այո, Ազգային ժողովում մի քանի հոգի իրենց ելույթներում նշեցին, թե մի մտահոգվեք, քանի որ այդ առարկաները կշարունակեն մնալ: Բայց մենք ի՞նչ երաշխիք ունենք, որ եթե հիմա են դեմ քվեարկում, վաղն այդ առարկաները կպահպանեն: Բնական է, ամեն մեկը կցանկանա իր ուզած առարկան դասավանդել: Կարծես թե, Հայոց պատմությունը կամ Հայոց լեզուն խանգարում են մասնագետին մասնագետ լինելու, այնինչ ամենակարեւոր պայմանն ազգային դիմագիծ ունենալն է եւ դրա կողքին մասնագիտությունը: Փառք Աստծո, մենք ունենք բազմաթիվ վկայություններ այդ ամենի կարեւորության մասին, սակայն ուզում եմ շեշտել նաեւ Փաշինյան-Ալիեւ դեբատի հանգամանքը, որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչքան խիստ կարեւոր է  պատմության իմացությունը` նաեւ ազգային արժեհամակարգ ստեղծելու առումով:

Հայաստանը մեկ մարդու թատրոն, պատանդ և խաղալիք. Միքայել Մինասյան

Դուք կարեւոր շեշտադրումներ եք անում, սակայն նույն թեմայի շուրջ Ազգային ժողովի ամբիոնից տեսակետներ էին հայտնում մարդիկ, որոնք բոլորովին կոմպետենտ չեն այս հարցում...

Ցավալի փաստ էր: Կային ելույթներ, որոնցից դու ինքդ էլ ես քեզ վատ զգում: Նույնիսկ եղավ տեսակետ, թե դրանք պետք է դպրոցում անցնեն, ոչ թե բուհերում: Շատերը մոռանում են, որ մենք նույն առարկան չենք անցնում, ինչ-որ դպրոցում: Բուհական ծրագրում Հայոց պատմության հիմնահարցերն ենք անցնում, որտեղ քննարկվում է ամբողջական հիմնախնդիրները` հայ ժողովրդի կազմավորումից սկսած` Հայոց ցեղասպանության հիմնախնդրով վերջացրած: Նաեւ կարեւորվում է Հայոց պատմության պետականության փուլերը, որոնք դպրոցում չեն անցնում: Կամ վերցնենք «Հայոց լեզու» առարկան. բուհերում անցնում են խոսքի մշակույթ, ինչը միանգամայն տարբեր առարկա է Հայոց լեզվից: Առարկաների ծրագրային տարբերություններ կան, չի՛ կարելի նույն ծրագրային հիմնախնդիրները դնել դպրոցում եւ բուհում: Սա ցավալի իրողություն է:

Լարիսա Մինասյանը փորձեց լռեցնել լրագրողին․ Տեսանյութ

Այդուհանդերձ, ո՞րն է այս լսումների նպատակը, երբ անգամ ԵՊՀ գիտխորհրդում այս հարցն արժանանում է ուժեղ առճակատման, իսկ իշխանության կողմից կոմպրոմիսի գնալու տրամադրվածություն առնվազն չի նկատվում:

Ամեն դեպքում, հարցի բարձրացումը խիստ կարեւորում եմ եւ կարծում եմ` լսումները հնարավորություն են` լայն հանրությանը ներկայացնելու մեր մոտեցումները: Այս հարցի հետ կապված` մտավորականության կողմից կա բողոքի, դժգոհության մեծ ալիք, եւ անհրաժեշտ է անընդհատ բարձրաձայնել, որ գոնե հայագիտական առարկաների դասավանդման  պարտադիր բաղադրիչը պահպանվի, որը խիստ կարեւորում ենք: Եթե չեն էլ ուզում, որ հայագիտության դասավանդման գերակայություն լինի, գոնե դասավանդման պարտադիր դրույթը մտցվի, որպեսզի այն հնարավորություն չտա, որ վաղը բոլոր բուհերի ռեկտորները կարողանան իրենց հայեցողությամբ, իրենց ուզած ձեւով առարկան հանել դասավանդումից: Այս դեպքում գոնե կկաշկանդվեն օրենքի համապատասխան դրույթով: Սա է ամբողջ խնդիրը:

Հիմա հարկ կա ընտրելու Արցախը, ընտրելու Վիտալի Բալասանյանին. Միքայել Մինասյան

Իրենք էլ պատճառաբանում են, թե պարտադիր բաղադրիչը ֆիքսելը դեմ է բուհի ինքնավարությանը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս մոտեցմանը:

Մենք հիմնավորել ենք, որ, իրոք, այդպես չէ դա: Այս առարկաները վերջին հաշվով պետք է գերակայություն ունենան, եւ հետո` անկախ, ազգային հանրապետություն ունենք, անգամ Խորհրդային պետության ժամանակ «Հայոց պատմություն» առարկայի ժամաքանակը շատ ավելին էր, քան հիմա: Հիմնականում տեխնոկրատները, որոնք բնական գիտությունների մասնագետներ են, խուսափում են այս առարկաների կարեւորությունը նշելուց եւ փորձում են տպավորություն ստեղծել, թե Հայոց պատմությունը կամ Հայոց լեզուն խանգարում են: Էլի եմ ասում` ցավալի է, որ նման մտքեր են հնչում:

Այսօր նաեւ մեր ազգային ինքնության հարցն է դրված սեղանին. Էդիկ Մինասյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА