o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄԵՆ ԻՆՉ ԳՆՈՒՄ Է ՈՉՆՉԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

28.02.2020 21:20 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱՄԵՆ ԻՆՉ ԳՆՈՒՄ Է ՈՉՆՉԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Ենթադրելի էր, որ վարչապետ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում պետք է սկսեր որպես «դարակազմիկ ձեռքբերումներ» ներկայացնել հայաստանյան ներկայիս տնտեսական վիճակը: Բնականաբար` հիմնվելով այս տարվա հունվարի հետ կապված վիճակագիրների կողմից օրերս ներկայացված ցուցանիշների վրա: Այդպես էլ եղավ, Փաշինյանն այս անգամ ինքն իրեն գովելուց, դեռ մի բան էլ «սովորական դոզայից» այն կողմ անցավ: Բայց այդքանից հետո միայն մեկ հարց կա՝ մի՞թե դժվար է վիճակագրության երկու թիվ իրար հետ համեմատել:

Ազգային ժողովն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետական բյուջե

Այսպես, Փաշինայնը, որպես մեծագույն ձեռքբերում, ներկայացրեց հետեւյալը: 2019 թվականի վիճակագրական վերջին տվյալների համաձայն` 2018-ի ընթացքում կառավարությանը հաջողվել է 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը եւ այն հասցնել  23.5%-ի. «Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում 1.2%-ից նվազել է մինչեւ 1 տոկոսՀայաստանը պատմականորեն աղքատության փաստացի ամենացածր մակարդակն ունի: Այստեղ կա խնդիր, այն մեթոդաբանությունը, որով աղքատությունը հաշվարկվում է, ներդրվել է 2009 թվականին»: Բայց ինչո՞ւ է վարչապետն այդքան գովերգում 2018թ.-ի ձեռքբերումները, երբ ընդամենը տարվա երկրորդ հատվածը կարելի է համարել իր աշխատանքի արդյունքը: Ընդ որում, այդ երկրորդ հատվածում միայն անկումներ ենք ունեցել: Այսինքն, եթե առաջին եւ երկրորդ եռամսյակներին ունեցել ենք 9.9 եւ իշխանափոխությունից անմիջապես հետո ինքնահոսով՝ 7.4 տոկոս ՀՆԱ-ի աճ. ապա երրորդ եւ չորրորդ եռամսյակներին այն նվազել էր մինչեւ 2.3 եւ 3.4 տոկոս: Այսինքն, եթե 2018թ.-ին կառվարությանն ինչ-որ բան «հաջողվել է», ապա դա ոչ թե Փաշինյանի, այլ՝ Կարապետյանի կառավարության հաջողությունն է: Ընդ որում, այդ հաջողությունը կարող էր շատ ավելի մեծ լինել, այդ թվում՝ աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունը շատ ավելի մեծ չափով նվազել, եթե Փաշինյանին հաջողվեր գոնե պահպանել Կարապետյանի ունեցած տնտեսական դինամիկան: Մինչդեռ հիմա վերցրել եւ ուրիշի արածն իրեն է վերագրում, ընդ որում՝ շրջանցելով իր չարածի պատճատով երկրի չստացածը: Բայց երեւի կռահելով, որ 2018թ.-ի հետ կապված նման գլուխգովանությունը կարող է անգամ «պողոսաց դասի» մոտ քմծիծաղ առաջացնել, անցած 2019թ.-ին, թե՝ հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 5.8 տոկոսով: Բայց ինչո՞ւ միայն 2019-ը, երբ 2020թ.-ին ավելի լավ ցուցանիշ կա: Այսպես, վիճակագրությունը պնդում է, որ անցած տարվա հունվարի համեմատ, այս հունվարին այդ նույն միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 5.9 տոկոսով: Միայն թե, այսքանից հետո անգամ պատկերը զավեշտալի կլիներ, եթե իրականում չհանդիսանար ողբերգություն:

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 4 ՏՈԿՈՍՈՎ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐԵԼ»

Այսպես, նույն պաշտոնական վիճակագրության պնդմամբ, 2018թ. հունվարին, այսինքն՝ մինչ Փաշինյանը, միջին ամսական անվանական աշխատավարձը հայաստանում կազմել է 198 816 դրամ՝ նախորդող տարվա համեմատ աճելով 10.2 տոկոսով՝ մի գլուխ բարձր լինելով Փաշինյանի այդքան ոգեւորած 5.8-5.9 տոկոսի համեմատ: Բայց ամենակարեւորը` թեեւ վարչապետի պնդմամբ, իր իշխանության գալուց հետո այդ միջին աշխատավարձը մի գլուխ՝ աճում է, սակայն այս հունվարին այն կազմել է 183 030 դրամ, այսինքն՝ 15 786 դրամով պակաս 2018թ. հունվարից: Չմոռանանք, որ այս իրավիճակին «սոցիալական տեսք» տալու համար պետք է հաշվի առնենք այդ միջին աշխատավարձի գնողունակությունը: Այսինքն, այս երկու տարիներին եղել է որոշակի գնաճ ¥իշխանությունները, հասկանալի է, գնաճի համեստ թվեր են ներկայացնում, մինչդեռ հատկապես կենսական ապրանքատեսակների մասով, որոնց էլ հիմնականում ուղղվում է այդ միջին աշխատավարձը, թանկացումները շատ ավելի խորն են¤: Այսինքն, 2018թ. համեմատ, ոչ միայն միջին աշխատավարձի անկում ունենք, այլ նաեւ՝ դրա որոշակի գնողունակության նվազում: Սակայն այստեղ խնդիրն այլ կողմ եւս ունի: Այսպես, Պետական համակարգում, եթե 2018թ. հունվարին ունեինք 162 283 դրամ միջին աշխատավարձ, ապա 2020թ. հունվարին այն 155 407 դրամ էր, այսինքն` այստեղ անկումը 6876 դրամ է: Բայց ահա ոչ պետական հատվածում, որտեղ շատ ավելի մեծ թվով աշխատողներ կան, համեմատությունն այսպես է՝ 241 363 եւ 196 503 դրամ, այսինքն, 2018թ. համեմատ մասնավոր հատվածի աշխատողները ստացել են միջինը 44 860 դրամով պակաս աշխատավարձ: Հասկանալի է, որ աշխատավարձերի նման տարբերությունն ամենեւին էլ չեն կարող խոսել ո՛չ սոցիալական վիճակի լավացման ո՛չ էլ՝ մարդկանց կենսամակարդակի բարձրացման ու աղքատության նվազման մասին: Սակայն խնդիրն այստեղ շատ ավելի լուրջ է: Այն, որ աշխատավարձերի էական անկումը վերաբերում է տնտեսության մասնավոր հատվածին, հենց դա է, որ հիմնական մտահոգություններն է առաջացնում: Տնտեսագիտական պարզագույն նորմ է. աշխատավարձերը կարող են նվազել, երբ մի կողմից՝ ակնում է ապրում տնտեսության եկամտաբերությունը, այսինքն՝ սեփականատերը ստիպված է «ջրի երեսին» մնալու համար գնալ ծախսերի եւ ամենածայրահեղ դեպքերում՝ աշխատավարձերի կրճատման: Եվ մյուս կողմից էլ` սեփականատերը կարողանում է նման կրճատումների գնալ, եթե աշխատաշուկայում շատ սուր է մրցակցությունը. աշխատանք գտնելն այնքան լուրջ խնդիր է, որ աշխատողը ստիպված է համակերպվել աշխատավարձի նվազեցման հետ՝ հանուն աշխատանքը չկորցնելու: Այսպիսով, հիշատակված աշխատավարձային գերկրճատումը հենց այդ երկու գործոնների համատեղման մասին է վկայում: Այսինքն, որ հիշատակված ծայրահեղ վիճակը գործարարներն ունեն: Եվ երկրորդը, որ դա համատարած է, քանի որ աշխատանքային շուկայում եւս մրցակցային վիճակն այդքան սրված է: Իհարկե, իշխանությունները կարող են սրանից հետո եւս ուզած թվերը հրամցնել հանրությանը, թե՝ տնտեսությունը «ճախրում» է, հարյուր հազարավոր աշխատատեղեր են ստեղծել եւ այլն: Բայց այդ դեպքում թող տան նաեւ հիշատակված միանգամայն պարզագույն հարցի պատասխանը՝ այդ ինչպե՞ս է ստացվել, որ վիճակագիրները ֆիքսել են մասնավորապես ոչ պետական հատվածում, 2018թ. համեմատ, միջին աշխատավարձերի նման անկում: Իսկ քանի դեռ այդ հարցի այլ խելամիտ բացատրությունը չկա, կմնա արձանագրել միակ տրամաբանականը՝ ամեն ինչ գնում է ոչնչացման ուղղությամբ:

Առանց Ռուսաստանի շուկայի՝ Հայաստանին բավական բարդ կլինի. Աշոտ Թավադյան

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА