o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԵՎԱՆԻՑ ՋՐԱ՞Ռ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ

28.02.2020 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՍԵՎԱՆԻՑ ՋՐԱ՞Ռ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ

«Իրավունք» թերթի խմբագրությունը ահազանգ է ստացել Կոտայքի մարզի բնակիչներից: Մտահոգությունը, թերեւս, իրոք տեղին է: Այսպես, մեզ դիմած քաղաքացիները զարմանք են հայտնում, որ որոշակի ժամանակ է, ինչ Սեւանի հաշվին սնուցվող ջրանցքով պարբերաբար ջուր է հոսում: «Այս ի՞նչ է, լճից ջո՞ւր են թողնում: Բայց ինչո՞ւ, եթե ոռոգման սեզոնը չէ: Իսկ հետո, երբ կգա ոռոգելու ժամանակը, կպարզվի, որ ջուր չկա, տարեկան նորման լրացրել են»,- իր մտահոգությամբ կիսվեց մեզ դիմած քաղաքացիներից մեկը՝ նաեւ շեշելով, որ ջուրը հոսում է հատկապես երկեկոյան ժամերին. «Ի՞նչ է, ուզում են, որ մարդ չտեսնի՞»:

Առողջապահության նախարարն այս ամառ չի շտապում «պլավկիով» ուղիղ եթեր մտնել

Ավելին, ըստ մեր հիշատակած զրուցակիցների, իրենք այն կարծիքին են, որ տարվա այս եղանակին, քանի որ ոռոգման խնդիր չկա, շատ հնարավոր է, որ ջրառը ծառայում է էլեկտրաէներգիայի արտադրության համար՝ Սեւան-Հրազդան հէկ-երի կասկադում: Այսպիսով, իրո՞ք տարվա այս սեզոնին Սեւանից ջուր է բաց թողնվում: Եթե այո, ի՞նչ նպատակով եւ ինչո՞ւ երեկոյան ժամերին` բոլորից թաքուն: Այս հարցերի պատասխանը փորձել ենք ստանալ Ջրային կոմիտեի լրատվական ծառայությունից, որտեղից մեզ տեղեկացրին, թե ոչ մի ջրառ էլ չկա: Այդ դեպքում որտեղի՞ց է ջրանցք այդքան ջուր լցվում: Ի դեպ, նման պատասխանը սպասելի էր: Ուստիեւ, կխնդրենք մեզ դիմած քաղաքացիներին՝ հետագայում էլ, ջրանցքում ջուր տեսնելով, դա նաեւ ֆիքսեն տեսախցիկներով: Դե, արդեն երեւի ջրառը կկանգնի:

Լճաշենցիները մշակույթի տունն անվանակոչեցին ի պատիվ իրենց հայրենակցի

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА