o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սննդօգնություն թե՞ ընտրակաշառք

28.02.2020 17:23 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սննդօգնություն թե՞ ընտրակաշառք

Ինչպես մեր աղբյուրն է տեղեկացնում, օրեր առաջ Նոր Գեղիի համայնքապետարանը համայնքի շուրջ 100 ընտանիքների տրամադրել է սննդօգնություն: Արկղերում եղել է այլուր, բրինձ, հնդկաձավար, ոսպ, լոբի, բուսայուղ, սպագետտի, մեղր, քաղցրավենիք և խտացրած կաթ: Նմանատիպ օգնություն տրամադրվել է նաեւ 2019թ.-ի հունվար-փետրվար ամիսներին, երբ Նոր Գեղիում համայնքապետի ընտրություններ էր: Iravunk.com-ը կապ հաստատեց Նոր Գեղի համայնքի ղեկավար Վարդան Պապյանի հետ,որոշ հանգամանքներ պարզելու նպատակով:Համայնքապետի խոսքով՝ նման բան եղել է հունվար ամսվա վերջին:Համայնքապետի խոսքով՝ այդ ամենը որևէ կապ չունի սահմանադրական հանրաքվեի հետ:Iravunk.com-ը հարց ուղղեց վերջինիս,իսկ ի՞նչ չափորոշիչներով եք որոշել ովքեր են անապահով,վերջինս պատասխանեց,որ համայնքապետարանը կարիքի գնահատում է իրականացրել,և որոշել, թե որ ընտանիքներն են անապահով:
Հ.Գ Թեև Նոր Գեղի Համայնքապետը հրաժարվում է,որ վերոնշյալ օգնությունները կապ ունեն սահմանադրական հանրաքվեի հետ,սակայն մարդիկ այլ բան են պնդում:Հարկ է նկատել նաև,որ նախորդ իշխանությունները,երբ նման քայլերի էին դիմում,ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քննադատաբար էր այդ ամենին վերաբերվում,սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին կարծես ամեն ինչ կարելի է:

«Իրավիճակն Իջեւանում այս պահին էլ շարունակում է մնալ լարված». Սուրեն Մանուկյան

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА