o C     06. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայրս ողբերգական իրադարձությունների մասին պատմել է արցունքն աչքերին, բայց ո՛չ չարացած` աշխարհի դեմ»

28.02.2020 18:04 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հայրս ողբերգական իրադարձությունների մասին պատմել է արցունքն աչքերին, բայց ո՛չ չարացած` աշխարհի դեմ»

Գրեթե 105 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից 1,5 միլիոն հայ է բնաջնջվել, տեղահանվել հայրենիքից: Ապրիլի 24-ը պայմանականորեն է Ցեղասպանության օր համարվում, քանի որ 1915-ի ապրիլի 24-ին Կոստանդնապոլսում ձերբակալվել է շուրջ 600 հայազգի մտավորական։ Այսօր ողջ հայությունը հարգում է նահատակված հայերի հիշատակը: Բազմահազար մարդիկ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան 1.5 միլիոն հայերի հիշատակին: Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված Ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ են նախատեսված արտերկրում` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, Սփյուռքի կառույցների նախաձեռնությամբ, տեղի պետական, քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ: Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է:

Ողբերգական դեպք Տավուշում․ տրակտորը շրջվել է, վարորդը տեղում մահացել է

Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների և ցեղասպանությունների առջև: Հիշենք Հոլոքոստը, Կամբոջան, Ռուանդան եւ մյուս ողբերգությունները: Այն զգոնության դաս պետք է լինի բոլորի համար: Աշխարհի մոտ երեք տասնյակ երկրներ տարբեր երկրների տարածաշրջանային, քաղաքային իշխանություններ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ու կառույցներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ: Հայոց ցեղասպանության ականատեսների հուշերի և իրողության մասին գրվել են ինչպես տեղական մամուլում ու գրքերում, այնպես էլ օտարերկրացիների հուշերում ու հոդվածներում: Մեր օրերում էլ կան բանահավաքներ ու պատմաբաններ, ովքեր ինչպես հայերեն, այնպես էլ օտար լեզուներով ներկայացնում են այս իրողությունը:

«Սա հետևելու մեխանիզմ է՝ ոնց ուզում եք կոչեք». Սամվել Մարտիրոսյան՝ ԱԺ-ում ընդունված նախագծի մասին. Ազատություն

 Վերջերս լույս է տեսել Միհրան Ղազարյանի «Բիթլիս 1915» ականատեսի վկայություններ գիրքը, որը 80-ամյա 1915թ. Հայոց եղեռնի վերապրողի հուշերն են, որոնց նա ականատես է եղել 13 տարեկան հասակում: Հեղինակը գրող չէ, սա նրա առաջին ու միակ գիրքն է: Օժտված լինելով պատմելու բնատուր շնորհով, նա հուզիչ անկեղծությամբ է գրում իր ընտանիքի, հարևանների, բիթլիսցիների ողբերգական ճակատագրի մասին: Հուշերն առանձնահատուկ են պայքարի ոգին բռնած երեք երիտասարդ կանանց ու երկու պատանիների կերպարներով, ովքեր անօրինակ անձնազոհությամբ վրեժխնդիր են լինում եղեռնագործներից: Հեղինակը գրում է նաև այն թուրքերի մասին, ովքեր վտանգելով սեփական կյանքը, փրկում էին հայերին՝ թաքցնելով նրանց իրենց տներում: Գրքում ամբողջովին պահպանվել են վերապրողի յուրահատուկ ոճն ու լեզուն, մասնակի խմբագրումները վերաբերում են որոշ հերոսների անուններին և տեղ-տեղ հանդիպող կրկնություններին:

Փետրվարի 25-ին, երբ համայն հայությունը նշում է իր երախտավորներից  Զորավար Անդրանիկի ծննդյան 155-ամյակը, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ցերեկույթ, որը նվիրված էր Միհրան Ղազարյանի «Բիթլիս 1915» ականատեսի վկայություններ գրքի շնորհանդեսին:

Պատմաբան ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԸ  իր ելույթում նշեց գրքի վերաբերյալ երկու կարևոր հանգամանք. «1-ինը, որ այստեղ առկա է վրեժխնդրության ու պահանջատիրության թեման: 2-րդը` վրիժառուների ղեկավարը  մասնագիտությամբ բժիշկ Գևորգի կինը՝ Շուշանն է, ով կերպարանափոխված տղամարդու տեսքով պայքարեց թուրք յաթաղանի դիմաց»:

Բանախոսները գրքի հրատարակիչներին առաջարկեցին այն թարգմանել նաև այլ օտար լեզունեորվ, մասնավորապես՝թուրքերենով,որպեսզի համայն աշխարհին ապացուցեն նախորդ դարասկզբի ոճրագործությունը: Ցերեկույթի վերջում ցերեկույթի կազմակերպիչներին ու ներկաներին ուղղված շնորհակալական ելույթով հանդես եկավ գրքի խմբագիր Ջուլիետա Ղազարյանը:

Գրքի խմբագիրը հեղինակի դուստրն է՝ ՋՈՒԼԻԵՏԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ, ում հետ էլ ծավալվեց մեր զրույցը. «Հայրս այս գիրքը գրել է ողջ կյանքի ընթացքում, գրել է ոչ թե իր ցավը թղթին հանձնելով, այլ պատմելով զավակներին, հետո՝ թոռներին, հետո նաև ծոռներին այն ողբերգական իրադարձությունների մասին, որոնց ականատեսն ու մասնակիցն էր ինքը: Պատմել է արցունքն աչքերին, բայց ո՛չ չարացած` աշխարհի դեմ: Գրել էր ութսունը բոլորելուց հետո, երբ այլևս անկարող էր  դիմանալ հոգու խորքում կուտակված ցավին»,- ասաց զրուցակիցն ու շարունակեց պատմել, թե ինչպես 15-ամյա Միհրանին Դիլիջանի մանկատնից որդեգրեց Շուշան Ասլանյանն, ում ամբողջ ընտանիքին՝ ծնողներին, եղբայրներին, ամուսնուն ու երեխաներին թուրքերը գազանաբար սպանեցին 1915թ. ապրիլին: Այնուհետև նա մի քանի հետաքրքիր դրվագներ պատմեց նաև նրա հետագա գործունեությունից: Վերջում նա նշեց, որ չի ցանկանում խոսել հոր հուշերի մասին եւ այն թողնում է ընթերցողի դատին:

«Մեզանից հեռացավ Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների մեծն վարպետը». Ջոնաթան Լաքոտը Պատրիկ Դեւեջյանի մասին

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА