o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հաջորդ երեխայիս ծնունդը վստահելու եմ Աչաջրի ծննդատանը. Մարինա Խաչատրյան

29.02.2020 16:11 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հաջորդ երեխայիս ծնունդը վստահելու եմ Աչաջրի ծննդատանը. Մարինա Խաչատրյան

«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ,նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանն Iravunk.com-ի հետ զրույցում անդրադարձավ սահմանամերձ համայնքներում, ծննդատների փակման խնդրին, նշելով, որ ինքը պատրաստվում է վաղը գնալ Տավուշի մարզի սահմանամերձ Աչաջուր համայնք, փորձելով գտնել որոշ լուծումներ:

​​​​​​​«Մետրոպոլիտենի էլ.հավաքակայանում կիրականացվի գնացքների ախտահանման գործընթացը»

Մարինա Խաչատրյանն անդրադարձավ նաև Տավուշի մարզի Աչաջուր համայնքի մանակապարտեզին, վերջինս նշեց,որ մինչ օրս համայնքի մանկապարտեզը գտնվում է դպրոցի շենքի տարածքում: Մարինա Խաչատրյանի պնդմամբ, Աչաջուր համայնքի առողջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանը, որը համայնքի լավագույն մասնագետն է, իր գործի գիտակն է, և ինքը ապագայում, երբ պատրաստ լինի լույս աշխարհ բերել իր երկրորդ զավակին, անպայման կդիմի Աչաջուր համայնքի ծննդատանը, մասնավորապես՝ Կորյուն Վարդապետյանին: Մարինա Խաչատրյանի խոսքով՝  իրենք շարունակելու են զբաղվել Աչաջուր ԱԿ-ի ծննդաբերական բաժանմունքով, և իրենց ջանքերի շնորհիվ ծննդատունը շարունակելու է գործել: Մեր զրուցակցի խոսքով՝ անգամ սահմանամերձ Նոյեմբերյանից գնում են Աչաջուր համայնքի ծննդատուն, քանի որ այնտեղ աշխատում է պրոֆեսիոնալ բուժանձնակազմ: 

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА