o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ներկայիս իշխանությունները ժողովրդին խաբելով մանիպուլացնում են.Կամսար Բադալյան

29.02.2020 18:09 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ներկայիս իշխանությունները ժողովրդին խաբելով մանիպուլացնում են.Կամսար Բադալյան

Երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին Iravunk.com-ը զրուցեց ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչ Կամսար Բադալյանի հետ:


- Ի՞նչ կասեք սահմանադրական հանրաքվեի մասին, ըստ ձեզ իշխանությունները կկարողանա՞ն ապահովել 650.000 այո:

Իշխանությունները «փակուղուց» դուրս գալու ճանապարհներ են փնտրում. «Փաստ»


- Ի ուրախության մեր հասարակությանը, այսօր սթափության վարկանիշը բարձրացել է, նախորդ երկու տարիների հետ համեմատ: Առանց պետական լծակների օգտագործման, կարծում եմ դժվար կլինի: Ներկաները,ե րբ նախկինում ընդդիմադիր էին, ժողովրդին մանիպուլացնում էին, ասելով, որ ինչ-ինչ բաներ չի կարելի, սակայն հիմա իրենք առավել քան օգտագործում են պետական ողջ համակարգը, իրենց քաղաքական նպատակներն իրականացնելու համար:


- Հարևան երկրներում առկա է կորոնավիրուսը, Հայաստանում ևս որոշ կոչեր հնչեցին, օրինակ մարդաշատ վայրերից խուսափել, ի՞նչ եք կարծում մարտի 1-ին կայանալիք երթը կարո՞ղ է նպաստել վիրուսի տարածմանը:


- Քանի որ վիրուսը Հայաստանում դեռ տարածում չունի, ուստի վարակման վտանգը մեծ չէ, սակայն ներկայիս իշխանություններն իրենց շահերից և ամբիցիաներից ելնելով կրկին ժողովրդին հանում են փողոց: Ներկայիս իշխանությունները ժողովրդին խաբելով մանիպուլացնում են: Այս ամենի տակ իշխանությունները փորձում են թաքցնել հակասահմանադրական և հակաիրավական գործընթացները:

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА