o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նովոյի խնամին, Սերժ Սարգսյանի ընկերը. ՔՊ դրամահավաքին ով որքան է մուծվել․ «Հրապարակ»

29.02.2020 10:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նովոյի խնամին, Սերժ Սարգսյանի ընկերը. ՔՊ դրամահավաքին ով որքան է մուծվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլը գրում է փետրվարի 25-ի դրամահավաքի ընթացքում նվիրատուների մասին, իսկ իշխող ուժը շարունակում է գաղտնի պահել նրանց ցանկը։ Գրվեց, որ 20 հազար դոլար փոխանցել է Սամվել Ալեքսանյանը։

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին. «Հայաստանը սովորական երկիր չէ»

Ներկա են եղել եւ գումար են տրամադրել նաեւ Սերժ Սարգսյանի եղբոր մերձավոր ընկեր Գաբրիել Ջեմբերջին, էլիտար շենքերի շինարար Արմեն Մկոյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի խնամին՝ Սարգիս Թադեւոսյանը։

Մոսկվաբնակ մեծահարուստն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի համագյուղացին է, նրա հրավերով էլ մասնակցել է։ Ժամանակին հրապարակումներ եղան, որ նրա աջակցությամբ է Սարգսյանը դարձել գյուղապետ։ Մեզ ասացին, որ նա մոտ 10 հազար դոլար է նվիրաբերել։ Կոկորդիլոսասեր մարզպետը երեկ անհասանելի էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА