o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դել Պիերո.Ինձ Երևանում պարզապես շատ լավ ընդունեցին, դա հիանալի էր

29.02.2020 12:14 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Դել Պիերո.Ինձ Երևանում պարզապես շատ լավ ընդունեցին, դա հիանալի էր

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն պատմել է, թե ինչպես է ժամանել Երևան՝ Ռուսաստան մեկնելու համար վիզա ստանալու համար։

«Ես պայմանավորվածություն ունեի Միլանի հյուպատոսարանի հետ, սակայն երկրի հյուսիսում տեղի ունեցած կորոնավիրուսային համաճարակի պատճառով չկարողացանք ձեռք բերել Ռուսաստանի վիզա Իտալիայում։ Այս կապակցությամբ մենք որոշեցինք Մոսկվա մեկնել այլ ճանապարհով․ մեկնել ենք Երևան՝ Հայաստանում Ռուսաստանի վիզա ստանալու համար: Ինձ այնտեղ պարզապես շատ լավ ընդունեցին, դա հիանալի էր»,- ասել է լեգենդար ֆուտբոլիստը «Вечерний Ургант» հաղորդման ժամանակ։

«Գեղեցիկը կփրկի աշխարհը». Աշնանը Երևանում կանցկացվի «Ներառական արվեստի փառատոն»

 

Դել Պիերոն Մոսկվա մեկնելեր էր մասնակցելու «RB» 2-րդ միջազգային մրցանակի հանձնման արարողությանը, որը տեղի ունենցավ «Բարվիխա Luxury Village» ռեստորանում: Երեկոյի առանցքային իրադարձություններից մեկը բարեգործական աճուրդն էր, որի բոլոր հավաքագրած միջոցները փոխանցվեցին Կոնստանտին Խաբենսկու հիմնադրամին: Հիմնական աճուրդի լոտը ընթրիքն էր «Յուվենտուսի» լեգենդար նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոյի հետ:

Հիշեցնենք, որ Ալեսանդրո Դել Պիերոն իր instagram-ի story-ում կիսվել է տեսանյութով` բարի լույս մաղթելով Երևանին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА