o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեկ, երկու արատավորված հոգևորականները դեռ Հայոց եկեղեցին չեն. Աստվածաբան

29.02.2020 12:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մեկ, երկու արատավորված հոգևորականները դեռ Հայոց եկեղեցին չեն. Աստվածաբան

««Թրանսփարենսի ինթերնեշնլի» կազմակերպությունը թաքցնում է, թե հանրության ո՞ր շերտերի շրջանում է անցկացրել իր հետազոտությունը: Եթե հարցվածների մեջ եղել են մարդիկ, որոնք փորձել են վատաբանել Եկեղեցին, ապա այդտեղ առկա է աղանդավորական ձեռագիր»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով օրերս հայտնի սորոսական կազմակերպություններից մեկի` «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կազմակերպության անհասկանալի պայմաններում եւ անհասկանալի վայրերում անցկացրած է հարցումներին 1500 հոգու շրջանակում` ըստ որի «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամենակոռումպացված կառույցն է Հայաստանում», ասաց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Աշոտ Մանուչարյանը, ընդգծելով.

Էրդողանը զանգահարել է Պոլսի հայոց պատրիարքին

- Հայ քրիստոնյա մարդը որքան էլ թերանա իր բարեպաշտության մեջ, անգամ անտարբերություն դրսևորի դեպի կրոնը, հավատացե՛ք, երբեք չի պախարակի իր հինավուրց Եկեղեցին: Եկեղեցականները հանրության մի մասն են: Այն արատավոր, արգահատելի երևույթները, որոնք կան հասարակության մեջ, չեն կարող շրջանցել Եկեղեցին: Մեկ, երկու արատավորված հոգևորականները դեռ Հայոց եկեղեցին չեն:Անհեթեթ է` ինչպե՞ս կարող է Եկեղեցին ավելի կոռումպացված լինել, քան պետական վարչախմբի բարձրաստիճան ներկայացուցիչները, քանի որ նրանք են երկրի օրվա բազմաբնույթ հարցերի լուծողները:

Հ.Գ.Պարոն Մանուչարյանի հետ զրույցի առավել ուշագրավ հատվածները կարդացեք առաջիկա «Իրավունքի» տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА