o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քոչարյանի գործը 10 զոհերի մասին չէ․ Արամ Օրբելյան

29.02.2020 14:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Քոչարյանի գործը 10 զոհերի մասին չէ․ Արամ Օրբելյան

Մարտի 1-ի հայտնի իրատարձությունների հերթական տարելիցին ընդառաջ, Ռոբերտ Քոչարյանի քաստաբանական խումբն ամփոփված տեսքով ներկայացրեց այն իրավիճակը, որը տիրում է Քոչարյանի գործի շուրջ, ինչպես նաեւ՝ փաստաանների պատկերացումներն այն մասին, թե, ի վերջո, ինչ է տեղի ունեցել 2008թ․-ի այդ օրը։

Ընտրական գործընթացը կավարտվի, անուններ կտամ. Արցախի ԿԸՀ նախագահը` դիտորդների մասին. «Հրապարակ»

Քոչարյանի գործի հետ կապված առանցքային մտքերից մեկը, որը «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը, հետեւյալն էր․ «Մարտի 1»-ի գործ գոյություն չունի. կա մի մեծ գործ, որի նյութերը ոչ մեկին չեն տալիս, հետեւաբար, «մարտի 1»-ի գործի շրջանակներում կան բազմաթիվ դատավճիռներ, այդ գործի շրջանակներում քննվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործը: Ուստիեւ, ինչը ընթացող դատավարության շրջանակներում քանիցս ֆիքսել են փաստաբանները, Ռոնկրետ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը ընդհանրապես 10 զոհերի եւ վիրավորների մասին չէ․ «Այս գործով, ըստ էության, մենք տեսնում ենք երկու գործողություն. 2008-ի փետրվարի 23-ին բանակի հրամանատարական կազմի հետ հանդիպումը եւ մարտի 1-ի արտակարգ դրության հրամանագիրը: Մնացածը, ինչ ասում են, օրինակ, զորքեր օգտագործել, չօգտագործել, դրանք կատեգորիաներ են, որտեղ չի ասվում, թե ինչ է արել պարոն Քոչարյանը: «Զորքեր օգտագործելը» գործողություն չի, պետք է ասել՝ հրամայել է տեղակայել այստեղ: Չկա նման որեւէ ձեւակերպում: Այս գործը 10 զոհերի մասին չէ, զոհերն ու վիրավորների մասին չի այս գործը, նաեւ սա կապ չունի նախագահական ընտրությունների օրինականության հետ»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА